Alain Delon Fashion Armenia | WorkNet.am

Alain Delon Fashion Armenia

"Ալեն Դելոն" բրենդային խանութ- սրահ

Alain Delon Fashion Armenia

ALAIN DELON® ապրանքանիշի մասին

Արդեն շուրջ երեսուն տարի է, ինչ ALAIN DELON® ապրանքանիշը շնրոհիվ իր բարձրորակ և նրբաճաշակ տեսականու, դարձել է ֆրանսիական նորաձևության խորհրդանիշը: Միևնույն ժամանակ այն համատեղում է հավերժ ֆրանսիական ոճն ու նրբագեղությունը ժամանակակից կենսակերպի հետ:

Տղամարդու հագուստի էքսկլյուզիվ ապրանքանիշ ստեղծելու գաղափարը լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի մոտ վաղուց էր առաջացել: Եվ ուղիղ երեսուն տարի առաջ դերասանը որոշեց կյանքի կոչել այն: Ստեղծվեց բրենդ, որը պիտի մարմնավորեր մի քանի սերունդների համար անկրկնելի ոճի խորհրդանիշ հանդիսացող դերասանին, դառնար նրա արտացոլումը:

Դերասանի խոսքերով ALAIN DELON® ապրանքանիշը իր անցած ստեղծագործական կյանքի պատմությունն է, նույնքան ինքնատիպ, նույնքան չկրկնվող:

Բրենդի յուրաքանչյուր հավաքածուն շքեղ է, կատարյալ ու անկրկնելի: Այն ստեղծված է տղամարդկանց համար, ովքեր գնահատում են ինքնատիպ ոճն ու հետևում նորաձևությունը։

Արտադրանքի բաձրորակ հումքը մատակարարում են այնպիսի հայտնի եվրոպական արտադրողներ, ինչպիսիք են՝ ZIGNONE, FINTES DRAGO, LORO PIANA. Յուրաքանչյուր հավաքածուի վրա ամիսներ շարունակ աշխատում են հայտնի ոճաբաններ, մոդելավորողներ և դիզայներներ: Հագուստը կարվում է բացառապեսս Եվրոպայում՝ Իտակիայում և Սլովակիայում: Էքսկլոյուզիվ հավաքածուները ներկայացվում են ALAIN DELON® բրենդային խանութներում:

Իսկ 2019 թվականից ALAIN DELON® ապրանքանիշը՝ շնոհիվ գործարար Գագիկ Զաքոյանի անձնական կապերի առաջին անգամ տարածաշրջանում, պաշտոնապես ներկայացվեց Հայաստանում՝ Երևանի Մեգամոլ Արմենիայում:

Աշխատանք

Բուլգարթրեյդ ՍՊԸ-ն, որը ներկայացնում է եվրոպական էքսկլյուզիվ Alain Delon Fashion տղամարդկանց հագուստի բրենդը Հայաստանում, աշխատանքի է հրավիրում սպասարկման բարձր որակաորում ունեցող մասնեգտներ...

Վաճառքի մասնագետ / գանձապահ պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 23 - 35 տար․