Circus Hotel | WorkNet.am

Circus Hotel

Հյուրանոցային ծառայություններ

Circus Hotel

«Circus» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ: Հյուրանոցն առաջարկում է ամբողջովին վերանորոգված և նորովի կահավորված 36 համարներ, որոնք ապահովված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ Smart հեռուստատեսություն՝ միջազգային հեռուստաալիքներով, հովացման և տաքացման համակարգ, թեյ և սուրճ պատրաստելու հարմարություն, սառնարան: Բոլոր համարներում առկա է ինտերնետ հասանելիություն: Հյուրանոցն ապահովում է շուրջօրյա սպասարկման, մաքրության և անվտանգության ծառայություններ: Այստեղ իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում առաջարկվող ճաշատեսակների լայն ընտրանուց: Որակյալ ծառայությունները և բարձրակարգ սպասարկումը ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հանգիստն անմոռանալի դարձնելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անցկացնել լիարժեք, հարմարավետ և միևնույն ժամանակ մատչելի հանգիստ: «Ցիրկուս» հյուրանոցի գտնվելու վայրը հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում հասնել Երևանի մի շարք տեսարժան վայրեր և ժամանցի կենտրոններ:

Աշխատանք

Աշխատանքի նկարագիրը: «Circus Hotel» նորաբաց հյուրանոցը հրավիրում է աշխատանքի հյուրանոցային ադմինիստրատորների: Աշխատանքային պարտականությունները: 1. Հյուրերի դիմավորում և ճանապարհում 2....

Ադմինիստրատոր պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 45 տար․