Hidro Storm | WorkNet.am

Hidro Storm

Շինարարություն

Hidro Storm

ՀԻԴՐՈ ՍԹՈՐՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2005Թ.:
Այն շինարարական շուկայում հաստատվեց` իր աշխատանքները սկսելով Հրազդան-5 էներգաբլոկի կառուցմամբ: Ընկերությունը ձեռք բերեց նյութատեխնիկական ժամանակակից և հարուստ բազա, բարձր որակավորում ունեցող մասնագետների, շինարարության հետ կապված աշխատանքային մեծ փորձ ունեցող ինժեներների խումբ: Ընկերությունը զբաղվում է նաև ջրատար խողովակների, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի կառուցմամբ: Իր հիմնադրման դեռ առաջին տարում <<Հիդրո Սթորմ>> ընկերությունը պատրաստ էր մրցել նաև գազամատակարարման բնագավառում: Սկզբնական շրջանում աշխատանքները սահմանափակվում էին ավելի փոքր շինությունների կառուցմամբ: Անընդհատ կատարվող ներդրումները մեծացրին շինարարության ծավալները և որակական չափանիշները, դրան զուգահեռ աճեց սեփական նախագծերի և պատվերների քանակը: Ամենափոքր շինությունից մինչև բնակարանային համալիրների կառուցում` իրենց ողջ ենթակառուցվածքներով` մեկ առ մեկ անցնում են շինարարության և կառուցապատման սահմանված բոլոր նորմերով: Նշված հատկանիշներից որևէ մեկում ընկերությունը որևէ խնայողություն իհարկե չի արել: Մատչելի գինը ձևավորել է բիզնեսի արդյունավետ կազմակերպման տարբերակը: Ժամանակի ընթացքում <<Հիդրո Սթորմ>> ընկերությունը հիմնեց իր շինարարական ենթակառուցվածքները: Սկսեցին գործել շինարարական կոնստրուկցիաների, մետաղական շինությունների, եվրոպական դռների ու լուսամուտների, փայտամշակման արտադրամասերը:

Ընկերությունը գործունեություն է իրականացնում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման, ոռոգման, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման բնագավառներում: Ընկերությունը վերոհիշյալ բնագավառներում իրականացնում է գիտահետազոտական, նախագծային, տեխնիկական, խորհրդատվական և մասնագետների վերապատրաստման ծառայություններ:

Աշխատանք

Ընկերությանը անհրաժեշտ է հաշվետար եվրոպատուհանի արտադրությունում աշխատելու համար ։Արտադրամասը գտնվում է ՀՐԱԶԴԱՆՈՒՄ։...

Արտադրություն և արհեստ 60,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 18 - 30 տար․