Le Café de Paris | WorkNet.am

Le Café de Paris

Արտադրություն

Le Café de Paris

Ընկերության արմատները սկիզբ են առնում հեռավոր 1952 թվականից, երբ Գուրգեն Գործունյանը տեղափոխվեց Կամերուն` իր հետ ունենալով ընդամենը պարտքով վերցված 20.000 ֆրանկ: Նա և իր ֆրանսիացի ընկերը որոշեցին հաստատել իրենց սեփական գործունեությունը: Հինգ տարիների ընթացքում նրանք կառուցեցին “Les Etablissements Gortzounian”, որը գործունեություն էր ծավալում սուրճի ոլորտում: Ընկերությունն ուներ 6 ժամանակակից փիլինգ գործարաններ: 40 տարիների ընթացքում Գործունյանների ընտանիքը հանդիսանում էր կամերունի խոշորագույն արտահանողը՝ հսկելով Կամերունի սուրճի արտադրության ավելի քան մեկ երրորդը: Տարիներ անց Վալերի Գործունյանը՝ Գուրգեն Գործունյանի դուստրը, շարունակեց ընտանեկան բիզնեսը՝ 1995 թվականին հիմնելով «Փարիզյան Սուրճ» առաջին խանութ-սրճարանը և աղացած փաթեթավորված սուրճի արտադրություն, ստեղծելով 20 աշխատատեղ: Սրճարանը դարձավ վայր հաճելի ժամանակ անցկացնելու և բարձրորակ սուրճ ըմպելու համար, իսկ փաթեթավորված հատընտիր սուրճը մեջբերվում է սուրճի սիրահարների կողմից ՝ գրավելով այս առույգացնող ըմպելիքի իրական սիրահարների սրտերը:

Մեր աշխատանքը սկսվում է Եթովպիայից, Կոլումբիայից, Կոստա-Ռիկայից, Հոնդուրասից, Կամերունից և մի շարք այլ երկրներից, որոնք հայտնի են իրենց Արաբիկա և Ռոբուստա տեսակներով՝ առաջին կարգի սուրճի ներմուծմամբ:

Մենք գնում ենք միայն լավագույն սուրճ՝ չկորցնելու երկար տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված հեղինակությունը և գնահատելով մեր հաճախորդներին:

Մենք խստագույնս հետևում ենք մեր աշխատանքի յուրաքանչյուր փուլին, քանի որ տեխնոլոգիաների մանրակրկիտ պահպանումն է ապահովում սուրճի բույրը և համը :

Մեր ընկերությունը չի սահմանափակվում ձեռք բերված հաջողություններով, և դրա օրինակն է նրբահամ լուծվող սուրճի նոր արտադրությունը, լավագույն կակաոյի փոշին Կոտ դ'Իվուարից և էլիտար կապսուլային սուրճերը: Մեր հիմնական հարստությունը մեր հաճախորդներն են, ովքեր սկսում են իրենց օրը մեկ գավաթ մեր անուշաբույր սուրճով:

Աշխատանք

Նկարագրություն «Փարիզյան Սուրճ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է սուրճի արտադրամասում որակի վերահսկողության մասնագետ կես դրույքով: Պարտականություններ Որակի վերահսկողություն արտադրության հոսքագծում Սուրճ...

Որակի վերահսկման մասնագետ պայմանագրային Կես դրույք Արական, Իգական 25 - 45 տար․