Parking Food | WorkNet.am

Parking Food

Արագ սննդի սպասարկում

Parking Food

Պարկինգ Ֆուդ արագ սննդի սպասարկման ցանցը հիմնադրվել է 2011թ-ին:
Այսօր Պարկինգ Ֆուդը Երևանում ունի 4 մասնաճյուղ:

Պարկինգ Ֆուդ արագ սննդի սպասարկման ցանցն առաջարկում է՝ լահմաջոյի, շաուրմայի, խաչապուրու, պիցցայի և այլ համեղ ուտեստների լայն տեսականի: Մեր առանձնահատկությունը հիմնականում այն է, որ ամբողջ մսամթերքը և մթերքները ձեռք են բերվում թարմ վիճակում և մշակվում էկոլոգիապես մաքուր նորագույն խոհանոցային պայմաններում:

Պարկինգ Ֆուդի նպատակն է՝ ստեղծել մի վայր, որտեղ յուրաքանչյուր այցելու ձեռք կբերի համեղ և որակյալ սնունդ:
Պարկինգ Ֆուդի արժեքներն են՝ հաճախորդների անհատականացված սպասարկումը, պատասխանատվությունը, ազնվությունը, հավասարությունը, թիմային ոգին:
Պարկինգ Ֆուդի առաջխաղացման կարևորագույն խթանը հանդիսանում է՝ փորձառու և գործին նվիրված թիմը: Մեր աշխատակիցները միմյանց հետ կիսելով իրենց փորձառությունը՝ ստեղծում են կայուն և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ:

Աշխատանք

Parking food արագ սննդի սպասարկման ցանցն ընդլայնվում է և աշխատանքի է հրավիրում գանձապահների ընկերության թափուր տեղերը համալրելու նպատակով։ Աշխատանքային պարտականություններ` • Հաճախորդների ...

Գանձապահ 96,000 ֏ Կես դրույք Արական, Իգական 18 - 40 տար․

Parking food արագ սննդի սպասարկման ցանցն աշխատանքի է հրավիրում առաքիչի սեփական մեքենայով։ Աշխատանքային պարտականություններ` • Ընդունել առաքման կենտրոնի կողմից ուղարկված պատվերները • Ճշգր...

Առաքիչ 200,000 ֏ Ամբողջ դրույք Արական 25 - 40 տար․