Առանցք ՍՊԸ | WorkNet.am

Առանցք ՍՊԸ

Ներմուծում,մանրամեծածախ վաճառք

Առանցք ՍՊԸ

«Առանցք» ընկերությունը հիմնադրվելէ 1995 թվականին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:Իր սկզբնական գործունեությունն ընկերությունը ծավալել է Սյունիքի մարզում՝ բարձրորակ և որակյալ շինանյութ մատակարարելով նախ Գորիսի,ապա հարակից շուկաներին: Ժամանակի ընթացքում ընդլայնվելով և ձեռքբերելով պատվիրատուների ևգործընկերների վստահությունը՝ 2001 թվականին ընկերությունն իր մասնաճյուղն է հիմնել նաև Երևան քաղաքում, ինչը նշանակում էր շինարարական նոր ապրանքատեսակների ձեռքբերման և մատակարարման անհրաժեշտություն:Այս գործընթացն ուղեկցվել է արտասահմանյան և ԱՊՀ մի շարք երկրների առաջատար կազմակերպությունների հետ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ:Սրան հաջորդել է վաճառքի և առաքման աշխատանքների կազմակերպումն արդեն ողջ հանրապետությունում: Միտված լինելով հաճախորդներին ներկայանալ միշտ նոր և բարձրորակ ապրանքատեսականիով՝ 2009 թվականին ընկերությունը հիմնել է իր գործարանը,որտեղ տեղադրվել են մի շարք արտադրական հոսքագծեր, և կազմակերպությունը առավելապես մասնագիտացել է տանիքածածկերի և դրանք համալրող դետալների արտադրության մեջ: 2015 թվականից ընկերությունն դարձել է կորեական«KeoSang»ընկերության («DongbuSteel» կորպորացիա) միակ պաշտոնական ներկայացուցիչը հանրապետությունում և սկսել ներմուծել սուպեր պոլիեսթեր գունավոր լաքաներկված թիթեղներ:
Ընկերությունը, հիմնադրման առաջին իսկ օրվանից հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «բարձր որակ կամ ոչինչ», բացի սեփական արտադրանքից՝սպառողին առաջարկում է միջազգային ГОСТ ստանդարտներին համապատասխանող պողպատյա բարձրորակ գլանվածքների լայն տեսականի:

Աշխատանք

Առանցք ընկերությունն աշխատանքի է հրավիրում ներմուծման(արտաքին կապերի) մենեջերի: Պարտականությունները՝ Համագործակցություն առկա արտասահմանյան գործընկերների հետ Տնօրենի հանձնարարությամբ փնտրել և...

Արտաքին կապերի պատասխանատու 150,000 ֏ Ամբողջ դրույք Արական 22 - 45 տար․