ԲԱՐՍԻՍ ՍՊԸ | WorkNet.am

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ

Ներմուծում/Մանրածախ և Մեծածախ վաճառք/Արտադրություն

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին:
Ընկերությունն իր աշխատանքը սկսել է լինելով LOREAL ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier, Elseve և Maybelline ապրանքանիշերը: Ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ Բարսիս ընկերության խանութ-սրահների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 584 հոգուց: Այսօր ընկերությունը համարվում է երկրի խոշոր հարկատուներից մեկը և 2017թ. տվյալներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 37-րդ տեղը:

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիեքի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով: Բացի այդ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստաձնեց նաև մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո:

Ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` այն համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բարսիս-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ 38.000մ2 , և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Աշխատանք

ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերության «Նոր Տուն» խանութ սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառող խորհրդատուների։ Պարտականություններ Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը Օգնել գնորդին ապրան...

վաճառող-խորհրդատու 200,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 45 տար․

"ԲԱՐՍԻՍ" Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Պահեստի Աշխատակիցների Պարտականություններ՝ -Հետևել պրանքների քանակների առկայությանը -Հետևել պահեստում ապրանքների ճիշտ դասավորվածության...

Պահեստի աշխատակից պայմանագրային Ամբողջ դրույք Արական 20 - 60 տար․