Դեկորա-Գրուպ ՍՊԸ | WorkNet.am

Դեկորա-Գրուպ ՍՊԸ

Առևտուր/Արտադրություն

Դեկորա-Գրուպ ՍՊԸ

Դեկորա-Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1998թ: Սկսելով փայտաթեփային սալերի (ԴՍՊ)-ների ներկրումից, ընկերությունը շարունակաբար զարգանում է` հատուկ ուշադրություն հատկացնելով տեսականուն ու առաջարկվող ապրանքների որակին: Այսօր ընկերությունը հայաստանյան շուկայում ներկայանում է "ԴԵԿՈՐԱ",՛՛Դոմուս՛՛,՛՛Տեկա՛՛,՛՛Դուսոն խանութների ցանցով, որը առաջարկում է կահույքի արտադրության և ինտերիերի ձևավորման համար պահանջվող բոլոր նյութերը:

Դրան զուգահեռ, ներդրվել են նոր սարքավորումներ՝ հաճախորդներին բազմատեսակ ծառայություններ մատուցելու համար՝ սալիկների կտրում, եզրաշերտապատում, ֆրեզերային ու շաղափման աշխատանքներ և այլն:

Մեր գործընկերներն են այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են`

• KASTAMONUENTEGRE (Թուրքիա) – Լամ.ԴՍՊ, Լամ.ՄԴՖ(Լամինացված փայտաթեփային սալ, Լամինացված միջին խտության փայտաթելային սալ)
• EGGER (Ավստրիա) – Լամ.ԴՍՊ(Լամինացված փայտաթեփային սալ), սեղանածածկ, լամինատե մանրահատակ
• KronospanGroup (Լեհաստան, Բուլղարիա) – ՄԴՖ(միջին խտության փայտաթելային սալ), Լամ.ՄԴՖ (Լամինացված միջին խտության փայտաթելային սալ), լամինատե մանրահատակ
• SAMET (Թուրքիա) – օժանդակ պարագաներ և կահույքի աքսեսուարներ
• HETTICH (Գերմանիա) - կահույքի աքսեսուարներ, օժանդակ պարագաներ
• AGT (Թուրքիա) – ՄԴՖ պրոֆիլներ, դռան ֆասադներ և սալեր
• TEKA (Գերմանիա) – խոհանոցային ներկառուցվող տեխնիկա
• ROMAPLASTIK (Թուրքիա) - եզրաժապավեն ՊՎՔ(Պոլիվինիլային քլոր), ԱԲՍ, մելամինե եզրաշերտ;

Եվ սա դեռ ամբողջ անվանացուցակը չէ այն բոլոր արտադրողների, որոնց ներկայացնում է Դեկորա-Գրուպը: Ընկերությունը վաճառք է իրականացնում Երևան քաղաքում գտնվող սրահների, ինչպես նաև տարածաշրջանային վերավաճառողների մեծ ցանցի միջոցով։

Ընկերությունն իրականացնում է նաև առաքում դեպի ցանկացած կետ Հայաստանի տարածքում:

Աշխատանք

Սեռը։Արական Տարիքը։ Մինչև 30 Աշխատանքի վայրը: Արարատյան 88/8, Աշխատանքային օրեր: Երկուշաբթիից շաբաթ Աշխատանքային ժամեր: 9:15-18:30 Աշխատավարձը: 200000 դրամից սկսած: Պարտականությունները...

Լոգիստ-մենեջեր 200,000 ֏ Ամբողջ դրույք Արական 21 - 30 տար․

Decora խանութ սրահներին անհրաժեշտ են մինչև 35տ. վաճառողներ/վաճառողուհիներ՝ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ - Բարձրագույն կրթություն - Համակարգչի իմացություն (1C ցանկալի է) - Աշխատանքային փորձը ...

Վաճառքի-մենեջեր 120,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 21 - 35 տար․