«Ժակշին» ՍՊԸ | WorkNet.am

«Ժակշին» ՍՊԸ

ճանապարհաշինություն

«Ժակշին» ՍՊԸ

«Ժակշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին՝ ելնելով ՀՀ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պահանջարկից՝ աստիճանաբար դառնալով շինարարության, մասնավորապես ճանապարհաշինության ոլորտում որակյալ ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններից մեկը:
2010-2014թթ. Լոռու մարզի գյուղական համայքներում «Ժակշին» ՍՊԸ-ն իրականացրել է բնակելի տների շինարարական աշխատանքներ`ուղղված աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովմանը:
2011-2013թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել Սյունիքի մարզի Կապան քաղաքում երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի շինարարական աշխատանքներում:
2012 թվականից առ այսօր «Ժակշին» ՍՊԸ-ն համագործակցում է «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հետ, որը զբաղվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությամբ:
2016թ-ին համագործակցել է չինական «Սինոիդրո Քորփորեյշն» կազմակերպության հետ՝ մասնակցելով «Հյուսիս- Հարավ» ավտոճանապարհի շինարարության երրորդ փուլին (Թալին-Լանջիկ-Գյումրի):
Կազմակերպության արդյունավետ կառավարման համակարգի և հաճախորդների կողմից ձեռքբերված վստահության շնորհիվ ընկերությունը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը և պայմանագրեր կնքել նաև այլ արտասահմանյան խոշոր կազմակերպությունների հետ:
Կազմակերպության մեքենաների բազան հարուստ է տարբեր շինարարական ավտոտեխնիկաներով՝ ներառյալ բեռնատարներ, կռունկներ, բուլդոզերներ, էքսկավատորներ և այլն:
Վերջիններս գտնվում են տեխնիկապես գերազանց վիճակում, լիցենզավորված են և համապատասխանում են այն բոլոր կանոններին և կանոնակարգերին, որոնք գործում են պետության ավտոմայրուղիների և ճանապարհների համար:
«Ժակշին» ՍՊԸ-ն առաջարկում է շուկայականից ցածր սակագներ յուրաքանչյուր ծառայության համար, ինչպես նաև շինարարական տեխնիկայի կարճաժամկետ և երկարաժամկետ վարձակալության հիմունքներով ծառայություններ ՀՀ տարածքում:

Աշխատանք

Պարտականություններ -Հեռախոսազանգերի պատասխանում - Ղեկավարի կողմից հանձնարարված անհրաժեշտ հանդիպումների նշանակում - Թարգմանչական աշխատանքներ - Ընկերության փաստաթղթաշրջանառության ճիշտ և ժամա...

Օֆիս-մենեջեր 80,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 23 - 27 տար․

Պարտականություններ -Հեռախոսազանգերի պատասխանում - Ղեկավարի կողմից հանձնարարված անհրաժեշտ հանդիպումների նշանակում - Թարգմանչական աշխատանքներ - Ընկերության փաստաթղթաշրջանառության ճիշտ և ...

Գործավար 80,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 23 - 27 տար․

Աշխատանքի նկարագրություն` - Հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների կազմում - Կատարել հաշվապահի աշխատանքին առնչվող հանձնարարությունները - Հաշվապահական փաստաթղթերի կազմում և ...

Հաշվապահ 80,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 25 - 30 տար․