Ռիելթի Կոնսալտ | WorkNet.am

Ռիելթի Կոնսալտ

Անշարժ Գույքի առք , վաճառք , վարձակալություն, գնահատում, չափագրում

Ռիելթի Կոնսալտ

«Ռիելթի Կոնսալտ» առաջարկում է համալիր ծառայություններ անշարժ գույքի ոլորտում, այդ թվում անշարժ գույքի, առքուվաճառք, վարձակալություն, ինչպես նաև այլ ռիելթորական և խորհրդատվական ծառայություններ: Այսօր, ինչպես երբևէ, անշարժ գույքի կառավարման գործընթացի ճիշտ կազմակերպումը չափազանց կարևոր է սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային մի շարք հիմնախնդիրների կարգավորման համար: Վերոհիշյալ գործընթացների ճիշտ կազմակերպումն առավելապես կախված է ոլորտում զբաղված մասնագետների պատրաստվածությունից և բարեխիղճ աշխատանքից: Գիտակցելով և արժևորելով մեր մասնագիտական դերակատարությունը շուկայում՝ մենք առաջարկում ենք բարձրորակ ծառայություններ, որոնք մրցունակ են ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Այս ինտերնետային էջում փորձել ենք ներկայացնել մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և իրական մրցակցային առավելությունները` զերծ մնալով կազմակերպության վերջին տարիներին արձանագրած ֆինանսական ցուցանիշների և եկամուտների աճի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից, քանզի վստահ ենք, որ ֆինանսական ցուցանիշները չեն, որ բնորոշում են տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպության բարի համբավը:

Աշխատանք

CONSULT գործակալություն Աշխատանքի են հրավիրվում անշարժ գույքի գործակալներ։ Բարձրագույն կրթությամբ, համակարգչային ծրագրերի իմացությամբ, վաճառքի հմտություններին տիրպետող ինքնավստահ անձիք՝ ար...

Անշարժ գույքի գործակալ 50,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 25 - 50 տար․