,,Վեգա Ուորլդ,, ՍՊԸ | WorkNet.am

,,Վեգա Ուորլդ,, ՍՊԸ

Առևտուր,արտադրություն

,,Վեգա Ուորլդ,, ՍՊԸ

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը:

2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի:

Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը:

Ընկերությունը ներկայանում է իր սպառողին 21 հիպերմարկետներով և խանութ-սրահներով, որոնցից 8-ը գտնվում են Երևանում և 13-ը հանրապետության այլ քաղաքներում, որոնցից են՝ Գյումրին(2 խանութ), Վանաձորը, Սպիտակը, Հրազդանը, Գավառը, Արտաշատը, Կապանը, Տաշիրը, Սիսիանը, Մեղրին, Ստեփանավանը և Իջևանը:

ՎԵԳԱ ընկերության կազմում են նաև լոգիստիկ հանգույցներ Վրաստանում (VEGA GEORGIA), Արաբական Էմիրություններում (Vega Gulf FZE) և Չեխիայում (INTINCOM CZ S.R.O.) :

Վաճառասրահների ընդհանուր տարածքը կազմում է առավել քան 30 000 ք.մ.:

Երևանում ՎԵԳԱ ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի ամենամեծ հիպերմարկետները՝ Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:

Այս պահին ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ավելի քան 20 000 անվանում ունեցող ապրանքատեսականիով՝ աշխարհահռչակ արտադրողներից:

Լինելով Հայաստանի «TOP 50» խոշոր կազմակերպությունների ցանկում այսօր ՎԵԳԱ ընկերությունը հանդիսանում է իր ոլորտում բացարձակ առաջատար: Դա բազմակի անգամ հաստատվել է այնպիսի վստահելի միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են GfK-ը և Gallup International-ը:

Աշխատանք

Մեգամոլում գտնվող Վեգա վաճառասրահի սրճարանին պահանջվում է գանձապահ-մատուցող Պարտականություններ Պատվերների ամրագրում, Հյուրերին մենյուի մասին ամբողջական ինֆորմացիայի տրամադրում, Ուտեստների մա...

պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 18 - 40 տար․

1. Նկարների պատրաստում: 2. Նկարահանման և նկարների մշակման աշխատանքներ: 3. Մեքենաների և այլի չափագրում դիզայնի պատրաստման համար:...

Գրասենյակային աշխատանք 200,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 20 - 30 տար․