ՖԻԼՅՈՐ ՍՊԸ | WorkNet.am

ՖԻԼՅՈՐ ՍՊԸ

Լոկալ բիզնես

ՖԻԼՅՈՐ ՍՊԸ

Ֆիլյոր անվտանգության ծառայությունը պահնորդական ծառայությունների շուկայում ունի վստահելի գործընկերոջ համբավ, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ-ում գործող լավագույն ընկերություններից, որն իր պատվիրատուներին (հաճախորդներին) առաջարկում է ժամանակակից տեխնիկական միջոցներով զինված, կազմակերպված մասնավոր պահպանության և անվտանգության ծառայություններ բացառապես պայմանագրային հիմունքներով հետևյալ ոլորտներում`
հանքային արդյունաբերություն,
բշկական հաստատություններ,
ուսումնական հաստատություններ,
բանկեր և ֆինանսական կազմակերպություններ,
բազմաբնակարան շենքեր և առանձնատներ,
արտադրական և արդյունաբերական հաստատություններ,
շինարարական տարածքներ և շինություններ,
դեսպանատներ և դիվանագիտական կորպուս,
միջոցառումներ և արարողություններ:
Ընկերությունում հիմնականում ներգրավված են ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, որոնք ունեն հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման բազմամյա պրոֆեսիոնալ փորձ և հմտություններ: Ծառայությունն իրականացնում են մասնագիտացված ուսումնական հաստատություններում, ոստիկանական կրթահամալիրում ուսուցում ստացած անձինք, որոնք ստանում են հատուկ մասնագիտական պահնորդի որակավորման լիցենզիա: Աշխատակիցների մանրակրկիտ ընտրությունն ու մասնագիտական պատրաստվածությունը մեզ թույլ է տալիս իրականացնել տարատեսակ օբյեկտների պահպանություն:

Աշխատանք

Հաստիք` Անվտանգության աշխատակից Սեռ` արական, իգական Տարիք`23-ից - 30 տարեկան ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՑԱՆԿԱԼԻ Է։ Զինվորական ծառայությունը պարտադիր է: Պահնորդի որակավորման վկայականը ցանկալի է:...

Անվտանգության աշխատակից 70,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 23 - 30 տար․

Աշխատաժամանակ - 12 ժամյա /գիշերային/ Համակարգչից օգտվելու հմտությունը պարտադիր է։ Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է։...

Անվտանգության աշխատակից 100,000 ֏ Գիշերային Արական 25 - 40 տար․