R-insights | WorkNet.am

R-insights

Հետազոտական ընկերություն

R-insights

Մենք ապրում ենք արագացված տեխնոլոգիական առաջընթացի և Չորրորդ Ինդուստրիալ Հեղափոխության դարաշրջանում: Մենք ականատեսն ենք համաշխարհային մակարդակով ընթացող սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային համակարգերի արմատական փոխակերպումների: Հասարակությունները, բիզնեսները և մարդիկ շարունակաբար ենթարկվում են ինտենսիվացող տեղեկատվական հոսքերի ազդեցություններին: Այս փաստը մարտահրավեր է հանդիսանում որոշում կայացնողների համար՝ վերաբերելի ուղերձները աղմուկից տարաբաժանելու և ճիշտ որոշումներ կայացնելու ճանապարհին: Այժմ, առավել, քան երբևէ, վճռորոշ է որոշումներ կայացնելիս հիմնվել սպառողների և հասարակությունների համապարփակ ուսումնասիրությունների վրա:

Մենք, Արինսայթս հետազոտական ընկերության փորձագետներս, հավատացած ենք, որ գիտական գիտելիքը ամենաարժեքավոր ռեսուրսն է մարդկանց բարեկեցության ապահովման հարցում: Ավելին, գիտական մեթոդաբանությամբ և համակարգված կերպով հավաքված տվյալները ռազմավարական որոշումների կայացման և դրական ազդեցություն գործելու որոշիչ նախապայմանն են:

Այս համատեքստում, մենք հանձնառություն ենք վերցրել ուղեկցել մեր գործընկեր-որոշում կայացնողներին իրենց պատասխանատու առաքելության իրագործման ողջ ընթացքում և աջակցել նրանց՝ ապավինել գիտությանը դրական ազդեցություններ գործելու համար:

Մեր մասնագիտական առաքելությունը հետազոտական արդյունքներ (Research Insights) ստեղծելն է և այդպիսով՝ փաստերի վրա հիմնված որոշումների կայացումը խթանելը՝ Հայաստանում և դրա սահմաններից այն կողմ: Մենք ձգտում ենք իմաստալից ազդեցություն ունենալ ինստիտուտների և քաղաքացիների կյանքի վրա՝ մեր հետազոտական արդյունքներով և գործուն առաջարկներով:

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին և առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մենք հետազոտողների խումբ ենք, ովքեր ոգեշնչված են բացահայտելու և վերլուծելու գաղափարներով:

Հիմնվելով ավանդական հետազոտական մեթոդաբանությունների վրա՝ մենք զուգահեռաբար առաջնորդվում ենք նորարարական մոտեցումներով և առաջարկում ենք լուծումներ՝ մեր գործընկերների տեղեկատվական կարիքներին արձագանքելու համար: Մենք ապավինում ենք քանակական մեթոդաբանություններին՝ երևույթների տարածվածությունը չափելիս, և որակական մեթոդաբանություններին, երբ անհրաժեշտ է խորությամբ հասկանալ բացառիկ երևույթները և մարդկանց կենսաշխարհը:

Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սպառողական վարքի մոդելները, դուրս բերելու առանցքային միտումները, վեր հանելու թիրախային խմբերի կարծիքները, գիտելիքները և զգացմունքները, գնահատելու մեր գործընկերների կողմից նախատեսվող գործողությունների պոտենցիալ արդյունքները և արդեն իսկ իրականացված գործողությունների ազդեցությունները: Այս ամենը հիմք է ծառայում արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրագործման համար:

VACANCIES

Հարցազրուցավարը պետք է հեռախոսային հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակչության շրջանում ընկերության կողմից տրամադրված հարցաշարի հիման վրա: Հարցազրույցներն իրականացվում են ընկերության գրասենյակի...

Interviewer 30,000 ֏ Free schedule Male, Female 18 - 60 տար․