Սննդաբան (nutritionist, диетолог) | WorkNet.am

Սննդաբան (nutritionist, диетолог)

Նուտրիցիոնիստ

Սննդաբան (nutritionist, диетолог)

  • Position Նուտրիցիոնիստ
  • Salary։ by contract
  • Work schedule Full time
  • Gender Female
  • Age 21 - 45 տար․
  • Region Yerevan, Nor Nork
  • Published Այսօր
Job description

Հրավիրում են համագործակցության բարեհամբույր, հաղորդակցվող և բանիմաց սննդաբանի, որը կներկայացնի մեր բուժական սնունդը և կհամագործակցի բժիշկների, բուժհաստատությունների և դիետոլոգների հետ՝ նպաստելով ապրանքանիշի ճանաչելիությանն ու մասնագիտական վստահության բարձրացմանը։

Սննդաբանը կլինի բրենդի գիտական խորհրդատուն և հիմնական կապը բժշկական համայնքի հետ՝ նպաստելով առողջ սնուցման և բուժական սննդի ճիշտ կիրառման տարածմանը։

Պարտականություններ

- Ներկայացնել ընկերության դիետիկ ապրանքները և ապրանքանիշերը բժիշկներին և բուժհաստատություններին, ինչպես նաև դիետոլոգներին։

- Կազմակերպել և վարել մասնագիտական սեմինարներ, ուսուցումներ և խորհրդատվություններ։

- Տրամադրել գիտական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն։

- Հավաքել մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ շուկայից։

Պահանջներ

- Բարձրագույն կրթություն (բժշկական, դիետոլոգիական կամ կենսաբանական ոլորտում)։

- Աշխատանքի փորձ սննդաբանի (նուտրիցիոնիստի) կամ հարակից ոլորտում՝ ցանկալի։

- Գերազանց հաղորդակցման հմտություններ և բանիմաց մոտեցում։

- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

- Սեփական ավտոմեքենայի առկայությունը՝ ցանկալի։

Մենք առաջարկում ենք

- Մրցակցային աշխատավարձ և բոնուսային համակարգ։

- Մասնագիտական աճի և շարունակական ուսուցման հնարավորություն։

- Աշխատանք առողջապահական ոլորտում միջազգային բրենդի հետ։

- Բարեկամական և աջակցող թիմ։

Դիմելու կարգը

Ուղարկեք ձեր CV-ն հետևյալ հասցեին՝ ([email protected])՝ թեմայում նշելով «Nutritionist – Բուժական սնունդ»։