Բրենդ-մենեջեր | WorkNet.am

Բրենդ-մենեջեր

Brand manager

Բրենդ-մենեջեր

  • Position Brand manager
  • Salary։ by contract
  • Work schedule Full time
  • Gender Female
  • Age 18 - 40 տար․
  • Region Yerevan, Shengavit
  • Published 2 ամիս, 23 օր առաջ
Job description

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է բրենդ-մենեջերի, ով զբաղվելու է դերմա կոսմետիկայի ոլորտում համաշխարհային առաջատար՝ ֆրանսիական «Պիեր Ֆաբր» Ընկերության ապրանքանիշերի արդյունավետ զարգացմամբ:
Պարտականություններ
• Կազմել տարեկան մարքեթինգային պլան, պարբերաբար վերանայել և հետևել դրա կատարմանը,
• Իրականացնել հայկական շուկայի վերլուծություն և տեղեկատվության հավաքագրում,
• Մշակել, առաջարկել և իրականացնել հայկական շուկայում բրենդի առաջխաղացաման ռազմավարական ծրագրեր,
• Առաջարկել և իրականացնել մարքեթինգային միջոցառումներ՝ «Պիեր Ֆաբր» Ընկերության մարքեթինգի մենեջերի հետ սերտ համագործակցությամբ,
• Համագործակցել ծառայություն մատուցող գործընկեր ընկերությունների հետ և համակարգել դրանց աշխատանքները,
• Աշխատել դիզայներների հետ վաճառակետերի համար նախատեսված մարքեթինգային գործիքների ստեղծման վրա,
• Կատեգորիայի մենեջերի հետ համատեղ իրականացնել վաճառքների և մատակարարման ծավալների կանխատեսում,
• Հետևել գովազդային բյուջեներին և կազմել եռամսյակային հաշվետվություններ,
• Համագործակցել բժիշկների հետ աշխատանք իրականացնող ընկերության հետ,
• Պատրաստել գովազդային և պրեզենտացիոն նյութեր վաճառքի և բժշկական ներկայացուցիչների թիմերի համար,
• Մշակել և իրականացնել թվային մարքեթինգի ռազմավարություն, պատասխանատու լինել առցանց վաճառքների թարմացումների համար:
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում,
• Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
• Microsoft Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի հետ աշխատելու փորձ,
• Բիզնեսի կարիքները վերլուծելու և հասկանալու ունակություն,
• Պրոակտիվություն, արագ սովորելու ունակություն, երկարաժամկետ պլանավորումներ կատարելու ունակություն,
• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
• Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 011700500 (ներքին 118) հեռախոսահամարով կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Բրենդ-մենեջեր»: