ՑԱՆՑԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | WorkNet.am

ՑԱՆՑԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ

Network administrator

ՑԱՆՑԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ

  • Position Network administrator
  • Salary։ by contract
  • Work schedule Full time
  • Gender Male,Female
  • Age 21 - 45 տար․
  • Region Yerevan, Shengavit
  • Published 4 տարի, 1 ամիս առաջ
Job description

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ցանցային ադմինսիտրատորի, ով կկարողանա աջակցել կազմակերպության գործունեության տեխնիկական ապահովմանը։

Աշխատանքային պարտականությունները
• Իրականացնում է Ընկերության ներքին ցանցի վերահսկումը, ապահովում է դրա անխափան աշխատանքը,
• Ներդնում և սպասարկում է ՏՏ անվտանգության համակարգերը,
• Տեղադրում, կարգավորում և սպասարկում է ցանցային սարքավորումները և սերվերային համակարգերը,
• Հետևում և վերահսկում է սերվերների անխափան աշխատանքը, ի հայտ եկած խնդիրների դեպքում կատարում է վերջիններիս ուղղում,
• Ապահովում է նոր տեխնիկական սարքավորումների տեղադրումը և վերահսկում է նրանց հետագա անխափան աշխատանքը,
• Արձագանքում է ՏՏ բաժնին առնչվող խնդիրներին և անմիջապես տալիս է համապատասխան լուծումներ,
• Ընկերության աշխատակիցներին տրամադրում է անհրաժեշտ օգնություն՝ առաջացած խնդիրները վերացնելու նպատակով,
• Իրականացնում է ցանցի մոնիտորինգ՝ աշխատանքն օպտիմալացնելու նպատակով;
• Հետևում է ՏՏ ոլորտի նորամուծություններին և ներկայացնում է ընկերությունը նոր ծրագրերով համալրելու առաջարկներ,
• Մշակում և ներկայացնում է ծրագրային և տեխնիկական նոր առաջարկներ:

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն Տեղեկատվական Տեխնոլոգիաների կամ ինժիներական ոլորտում,
• Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
• Microsoft Windows Server 2003/2008/2012,
• Windows XP, 7, 8, 10,
• OSI Model,
• DHCP/ DNS, TCP/IP, Proxy, VPN,
• Network LAN, WAN, Wi Fi, NAT, Routing,
• Hardware configuration and installation,
• Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
• Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
• Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
• Վարորդական իրավունքի առկայություն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Ցանցային ադմինիստրատոր»:
Հարցազրույցները կարող են անցկացվել օնլայն տարբերակով։