Պանդոկ Երևան | WorkNet.am

Պանդոկ Երևան

Ռեստորան

Պանդոկ Երևան

Յուրաքանչյուր տարածաշրջանում մատուցվող կերակուրը տվյալ մշակույթի մի մասն է կազմում և վկայում այն նախասիրությունների մասին, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում` շփումների միջոցով, ինչպես և պատմական իրադարձությունների բերումով: Լինելով ազգային նկարագրի յուրահատուկ մասը` խոհանոցը նույնպես ենթարկվում է փոխադարձ ազդեցություններին և չի կարող սահմանափակվել մեկ ազգի կամ մեկ մշակույթի ավանդույթներով: Թերևս, դրանով է պայմանավորված, որ «Պանդոկ Երևանի» ստեղծման օրից ձգտել ենք համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները: Չէ՞որ, ժամանակի ընթացքում այդ կերակրատեսակներից շատերն ընդունվել են հայերիս կողմից ու դարձել ճաշացանկի մի մասը:

Այսպիսով, հիմնադրման պահից ի վեր մեր առջև խնդիր ենք դրել հաճախորդին առաջարկել այնպիսի ճաշացանկ, որը հարիր է քիմքին, մշակույթին ու սովորույթին, բայց նաև յուրատիպ է, փոքր-ինչ տարբեր: Բայց սա ամբողջական մոտեցման մի կողմն է միայն: «Պանդոկ Երևան»-ում օգտագործում ենք մեր գործընկեր ֆերմերների ու արտադրողների տրամադրած թարմ ու բարձրակարգ մթերքը: Չափազանց հետևողական ենք սպասարկող անձնակազմի պատրաստվածության ու մասնագիտական որակավորման հարցում:

Կարծում եմ, որ նման մոտեցման շնորհիվ`«Պանդոկ Երևանը» մեր հաճախորդներից շատերի համար դարձել է համեղ ուտելիքի և հաճելի միջավայրի մարմնացում: Ինչպես մեր հաճախորդներից մեկն է ասում`«Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը, որտեղ տիրում է անկաշկանդ մթնոլորտ և մշտապես մատուցվում թարմ ու համեղ սնունդ»:

Աշխատանք

Պաշտոնի պարտականությունները • Հավաքել սեղանը հաճախորդներից հետո՝ տեղափոխելով օգտագործված սպասքը խոհանոց, • Կատարել սեղանի սպասքադրում Ռեստորանի ստանդարտներին համապատասխան, • Թարմացնել սեղ...

Մատուցողի օգնական պայմանագրային Ամբողջ դրույք Արական 18 - 35 տար․

Պարտականություններ • Սպասարկել հաճախորդներին՝ ներկայացնելով ճաշացանկը, • Ընդունել պատվերները՝ մուտքագրելով համապատասխան ծրագիր. • Հաճախորդին տրամադրել խորհրդատվություն ուտեստների ընտրո...

Մատուցող 800,000 ֏ Ամբողջ դրույք Արական 18 - 45 տար․

Պարտականություններ - Կազմակերպել բարի աշխատանքը, անսխալ և ժամանակին կատարել պատվերները - Ընդունել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, սուրճի և թեյի պատվերները - Իրականացնել դրամարկղի ա...

Բարմեն պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 23 - 40 տար․

Աշխատանքի ենք հրավիրում մաքրուհիների և սպասք լվացողների։ -Աշխատանքը տարբեր հերթափոխերով է։ -Ընդմիջումը և երեկոյան Երևանի տարածքում տուն տեղափոխությունն ապահովում է կազմակերպությունը։ Դիմել...

Մաքրուհի պայմանագրային Ամբողջ դրույք Իգական 25 - 55 տար․

Պարտականություններ՝ • Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը, • Իրականացնել ընթացիկ ընդունված պատվերի պատրաստումը, • Պատասխանատու լինել ուտեստների բաղա...

Խոհարար պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 40 տար․

Պարտականություններ՝ • Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը, • Իրականացնել ընթացիկ ընդունված պատվերի պատրաստումը, • Պահպանել ջերմային մշակման կարգը ըս...

Խոհարար պայմանագրային Ամբողջ դրույք Արական 25 - 45 տար․