ՍԵՄՈՒՐ ԸՆԴ ԿՈ ՍՊԸ | WorkNet.am

ՍԵՄՈՒՐ ԸՆԴ ԿՈ ՍՊԸ

շինանյութերի արտադրություն

ՍԵՄՈՒՐ ԸՆԴ ԿՈ ՍՊԸ

«Սեմուր ընդ Կո» ընկերությունն այսօր Հայաստանի շինանյութերի արտադրության արդյունաբերության ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2003 թվականին:

«Սեմուր ընդ Կո» ընկերությունը սպառողին է առաջարկում ցինկապատ, ցինկապատ՝ պոլիմերային (գունավոր) ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկեր, գունային լայն ընտրությամբ մետաղական կղմինդրներ և դրանց համալրող դետալներ: Ընկերությունը ՀՀ-ում առաջատարն է գիպսոկարտոնի պրոֆիլների, ՊՎՔ դուռ-լուսամուտների ցինկապատ պրոֆիլների, ուղղորդիչների, տարբեր տեսակի ցանցերի, ինչպես նաև մեխերի, դույլերի արտադրությամբ և իրացմամբ:

«Սեմուր ընդ Կո» ընկերությունը միևնույն ժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ ու վաճառքով:

Ապրանքատեսականու ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հարավային Կորեայից, Չինաստանից, Իրանից: Ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային, արտադրական տարածքները ու լոգիստիկայի զարգացած ու ճկուն համակարգն օգնում է արդյունավետ ու կարճ ժամանակահատվածում մատուցել որակյալ ծառայություններ:

Սարքավորումների պարբերաբար թարմացումն ընկերությանը հնարավորություն է ընձեռում՝ արագորեն արձագանքելու և Հայաստանում պահպանելու առաջատարի դիրքերը:

«Սեմուր ընդ Կո» ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է:

«Սեմուր ընդ Կո» ընկերությունը առանձնանում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ համախմբված, հմուտ աշխատակազմ է ձևավորվել:

Մեր ընկերության հիմնական նպատակներն են՝

• ապահովել տեղական շուկան որակյալ և մրցունակ արտադրանքով

• շինարարական ծառայությունների բարձրակարգ մատուցումը

• վաճառքի ու սպասարկման կենտրոնների հասանելությունը

• ժամանակի ու հավելյալ ռեսուրսների խնայումը

«Սեմուր ընդ Կո» ընկերության կարգախոսն է՝ «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին»:

Աշխատանք

Պարտադիր՝ ՀԾ հաշվապահ 7 ծրագրով աշխատելու ունակություն, աշխատասիրություն, աշխատանքի նկատմամբ, պատասխանատվության զգացում: Դիմելու համար անհրաժեշտ է ռեզյումե ուղարկել [email protected]

Հաշվապահ պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 23 - 42 տար․