HS Partners Law Firm/Էյչ Էս Փարթներս Իրավաբանական Ընկերություն

Իրավաբանական ընկերություն

HS Partners Law Firm/Էյչ Էս Փարթներս Իրավաբանական Ընկերություն

Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է իրավաբան-փաստաբանների կողմից, ովքեր տարիներ շարունակ գործունեություն են իրականացրել իրավական համակարգում: Հիմնադրման պահից Ընկերությունը ստանձնել է մարդու իրավունքների ազնիվ և բարեխիղճ պաշտպանության առաքելությունը՝ չմոռանալով իրավունքի քրիստոնեական արմատների մասին:

Ընկերությունն առաջնորդվում է «Հաջողության գրավականն իրավունքի ճանաչումն է» կարգախոսով: Կարգախոսի ընտրությունը պատահական չէ, քանի որ իրավունքը ճանաչելու դեպքում է միայն հնարավոր կանխել իրավունքի հնարավոր խախտումը և հասնել հաջողության ցանկացած իրավիճակում: Այլ կերպ ասած՝ իրավունքի պաշտպանության եղանակներից կարևորում ենք իրավունքի ինքնապաշտպանությունը, որն անմիջականորեն ածանցվում է սեփական իրավունքը ճանաչելուց և գիտակցելուց:

Կարևորելով իրավունքի դերը հասարակական կյանքում՝ ցանկանում ենք ընդգծել մարդու հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց որակյալ պաշտպանությունը երաշխավորվում է մեր Ընկերության կողմից, դրանք են՝

1) Կյանքի իրավունք
2) Ազատության իրավունք
3) Խոսքի /մտքի/ իրավունք
4) Աշխատելու /արարելու, ստեղծագործելու/ իրավունք
5) Ընտանիքի իրավունք
6) Սեփականության իրավունք:

Իրավունքի պաշտպանության գործընթացում առաջնորդվում ենք բացառապես մարդու արժանապատվության՝ որպես իրավունքի սկզբնաղբյուրի և բարոյականության՝ որպես իրավունքի ինքնասահմանափակման հասկացությունների հաշվառմամբ:

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և վարչական իրավունքի ուղղվածության փաստաբանի: Աշխատանքային պահանջներ՝ 1. Բարձրագո...

իրավաբաններ, փաստաբաններ Աշխատավարձը սկսած 90,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 21 - 30 տար․