Varpet | WorkNet.am

Varpet

IT

Varpet

Վարպետ հարթակը տեխնոլոգիական ստարտափ է, որի հիմնական խնդիրն է լինել արդյունավետ կապող օղակ հաճախորդների և մասնագետների միջև:
Հարթակը թույլ է տալիս օգտատերերին ոչ միայն գտնել իրենց անհրաժեշտ որակավորված մասնագետների, այլ նաև ծանոթանալ ծառայության գներին, կատարել առցանց պատվերի գրանցում և վճարում։

Հարթակում հնարավոր է գտնել շինարարական, վերանորոգման աշխատանքներ, կենցաղային տեխնիկայի տեղադրման, էլեկտրականության, սանտեխնիկայի, ջեռուցման համակարգերի, խնամքի և համակարգչային տեխնիկայի վերանորոգման հետ կապված ծառայություններ և այլն: Եթե նախկինում կենցաղային տեխնիկայի վերանորոգման, տան մասնակի կամ ամբողջական վերանորոգման աշխատանքների համար ստիպված էիք լինում դիմել ծանոթների օգնությանը կամ այլ ճանապարհով փնտրել մասնագետի, այժմ կա ավելի հարմար լուծում։