ԷԱԿ | WorkNet.am

ԷԱԿ

Ծառայությունների մատուցում

ԷԱԿ

ԷԱԿ-ը ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖՏ կազմակերպությաննոր նախագծերից մեկն է,որը հիմնադրվել է 2020 թվականի դեկտեմբերին,իսկ ԱԿԹՐԵՅԴԸ ԳՈՐԾՈՒՄ Է 2009 թվականի մայիսի 26-ից: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է հաշվապահական և առևտրային ծրագրերի ստեղծմամբ, ներդրմամբ ու սպասարկմամբ, դրանով էլ պայմանավորված է ընկերության անվանումը (Accounting – հաշվապահություն, Trade – առևտուր):
Կատարելագործվելով ավտոմատացման ծրագրերի ներդրման, ցանցերի նախագծման, տեխնիկական սպասարկման և այլ ոլորտներում՝ ընկերությունը ընդլայնել է իր գործունեությունը: Մասնավորապես, 2010թ.-ից ի վեր Ակթրեյդը ներմուծում է, իսկ 2016թ.-ից՝ նաև արտադրում առևտրային մասնագիտացված սարքավորումներ՝ էլեկտրոնային կշեռքներ, շտրիխկոդ կարդացող սկաներներ, գնապիտակի ու կտրոնի տպիչներ, տեղեկատվության հավաքագրման տերմինալներ և այլն:
Տարիներ շարունակ սերտորեն համագործակցելով հանրահայտ 1C ընկերության հետ՝ Ակթրեյդն այսօր առաջարկում է 1С-ի հենքի վրա ստեղծված բիզնեսի տարբեր ոլորտներն ավտոմատացնող ծրագրերի լայն տեսականի՝ Ակթրեյդ — առևտուր, հաշվապահություն, դեղատուն, ռեստորան, կադրեր և աշխատավարձ, շարժական վաճառք, արտադրություն, վաճառք և այլն:
Ակթրեյդ — ուսումնական կենտրոնն առաջարկում է 1C հենքի վրա գրված տարատեսակ ծրագրերի խորացված ուսուցում ինչպես լիարժեք օգտագործողի, այնպես էլ ադմինիստրատիվ մակարդակով: Կենտրոնում կարող եք նաև ձեռք բերել համակարգչային գրագիտության հիմնային գիտելիքներ:
Ակթրեյդ — սերվիս կենտրոնում վերանորոգվում և նոր կյանք է ստանում նույնիսկ անսարք տեխնիկան: Խորացված ախտորոշման արդյունքում սերվիս-կենտրոնի մասնագետները բացահայտում են անսարքության պատճառներն ու թերությունները և կարճ ժամկետում վերացնում դրանք:
Ակթրեյդ – սերվիս կենտրոնն առաջարկում է նաև համակարգչային օնլայն օգնություն, այսինքն, այլևս կարիք չեք ունենա Ձեր համակարգիչը բերելու մեր կենտրոն կամ տուն հրավիրելու մասնագետին: Բավական է օգտվել մեր օնլայն ծառայությունից, և մեր մասնագետները հեռահար կկարգավորեն Ձեր բոլոր խնդիրները:
«Որակի ու արագության համադրություն, խնդիրների օպերատիվ լուծում». սա է կենտրոնի կարգախոսը՝ ըստ Ակթրեյդի ղեկավարի:
Ի հավելումն այս ամենի՝ Ակթրեյդի նոր ճյուղը՝ Ակթրեյդ բրենդինգը, առաջարկում է ֆիրմային ոճի ստեղծում, դիզայներական լուծումներ, փաթեթավորում, պլաստիկ քարտերի դիզայն և տպագրություն:
Այսպիսով՝ ԱԿԹՐԵՅԴն առաջարկում է բիզնեսի ավտոմատացման համալիր լուծումներ՝ առավելագույնս հարմարեցնելով դրանք Ձեր բիզնեսի պահանջներին:

Աշխատանք

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ - Աշխատանքի ենք հրավիրում մատուցող-բարիստաների: - Աշխատանքը կենտրոնում ՝ Բաղրամյան 77/5, - Գրաֆիկը հերթափոխային - Աշխատավարձը օրական 6000+թեյավճար ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒ...

Մատուցող-Բարիստա պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 18 - 35 տար․

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն ցանկալի է մարքեթինգի/հասարակական կապերի ոլորտում Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է Հայերեն լեզվի գրավոր բանավոր հաղոր...

Content manager պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 35 տար․

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ *Աշխատանքի ենք հրավիրում խոհարարների: *Աշխատանքը կենտրոնում ՝ Բաղրամյան 77/5, *Գրաֆիկը հերթափոխային: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ *Իրականացնել օրվա ընթացքում անհրաժ...

Խոհարար պայմանագրային Ամբողջ դրույք Իգական 25 - 45 տար․