Աշխատանքի անվտանգության ինժեներ | WorkNet.am

Աշխատանքի անվտանգության ինժեներ

Աշխատանքի անվտանգության ինժեներ

Աշխատանքի անվտանգության ինժեներ

  • Պաշտոնը Աշխատանքի անվտանգության ինժեներ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 25 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 2 տարի, 4 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ASEDL Ընկերությունը իր մեծ և զարգացող թիմ է հրավիրում աշխատանքի անվտնագության ինժեների, ով՝

• կվերահսկի արտադրամասերում աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումը,
• կապահովի աշխատանքի անվտանգության հրահանգների ստեղծումը և ներդնումը։

Աշխատանքային պարտականություններ`

• Կազմում է աշխատանքի անվտանգության հերթական հրահանգավորման ժամանակացույցերը, հրահանգները և հետևում դրանց կատարմանը,
• Իրականացում է Ընկերություն ընդունվող աշխատակիցների նախնական և ընթացիկ հրահանգավորում,
• Ներդնում և հետևում է արտահագուսի կիրառման ընթացակարգին, իրականացնում է Ընկերության աշխատակիցների արտահագուստի և առանձնապես վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատող աշխատակիցների աշխատանքի ռիսկերը նվազեցնող պարագաների պահանջարկի ուսումնասիրություն,
• Կազմակերպում է արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց տարահանման ուղիների պլանների մշակումը և համապատասխան վայրերում այդ պլանների տեղադրման աշխատանքները,
• Մշակում և ներդնում է հակահրդեհային պաշտպանության ընթացակարգը, մշակում է առանձին տարածքների, շենքերի, արտադրամասերի, տեխնոլոգիական և ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պլաններ,
• Պատրաստում և տեղադրում է վտանգավոր իրավիճակների նախազգուշացնող ցուցատախտակներ արտադրական, վարչական, պահեստային և օժանդակ շինությունների, շինարարական հրապարակների տեսանելի տարածքներում,
• Սահմանում է Ընկերությունում ծխելու վայրը և կահավորումը,
• Մշակում և ներդնում է աշխատանքային օրվա վերջում էլեկտրասարքավորումների հոսանքազրկման կարգը,
• Վերահսկում է հրահանգավորման մատյանների գրանցումները, դրանց պահպանումը և պատշաճ արխիվացումը,
• Ապահովում է տարեկան տեղեկատվությունների նախապատրաստումը ըստ սահմանված ձևի և ըստ հաստատված ժամկետների դրանց ներկայացումը ՀՀ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին
• Համագործակում է բժշկական հաստատությունների և սանէպիդկայանների հետ աշխատանքային անվտանգության ապահովման նպատակով։

Անհրաժեշտ հմտություններ`

• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
• Պլանավորման ունակություն
• Մարդկանց կառավարելու ունակություն
• Համակարգված աշխատելու կարողություն
• Բանակցելու ունակություն
• Թիմում աշխատելու կարողություն

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ փոստին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք։