ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ | WorkNet.am

ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

  • Պաշտոնը ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
  • Աշխատավարձը սկսած 160,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 16 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 ամիս, 24 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը մրցակցային աշխատավարձով աշխատանքի է հրավիրում դեղագետների և դեղագործների՝ իր դեղատնային ցանցի օդանավակայանի մասնաճյուղում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականությունները`

• զբաղվում է դեղատնային ցանցում առկա դեղորայքի և այլ ապրանքների /մանկական սնունդ, խնամքի պարագաներ, կոսմետիկա և այլն/ վաճառքով,
• սպասարկում է հաճախորդներին` Առաջարկում և ցուցադրում է ապրանքները,
• հաճախորդներին տեղեկացնում է ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• լսում է հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն,
• հետևում է սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• մասնակցում է ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջվող որակավորում`

• բարձրագույն կամ միջին մասնագիտական /դեղագիտական, դեղագործական/ կրթություն,
• մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 011-700-500 հեռախոսահամարով և ներքին համարը հավաքել 116 ինչպես նաև կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ/դեղագործ օդանավակայան»: