Դեղագետ/Որակի ապահովման մասնագետ | WorkNet.am

Դեղագետ/Որակի ապահովման մասնագետ

Դեղագետ/Որակի ապահովման մասնագետ

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում որակի ապահովման մասնագետի՝ ընկերությունում առկա թափուր հաստիքը համալրելու համար։
Աշխատանքային պարտականություններ՝
• Մշակել և ներդնել Որակի ապահովման և պատշաճ բաշխման (մատակարարման) գործունեության (ՊԲԳ) համակարգերը,
• Պատրաստել և մշակել Որակի ապահովման համակարգի փաստաթղթերը՝ SOP-երը (Standard Operational Presedure), կանոնակարգերը, ընթացակարգերը և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ,
• Իրականացնել Որակի ապահովման համակարգի փաստաթղթերի թողարկման, բաշխման, ծածկագրման և արխիվացման հաշվառում,
• Վերահսկել ՊԲԳ պահանջների պահպանումն ու կազմակերպումը,
• Մշակել ապրանքների հետկանչի ընթացակարգ,
• Իրականացնել ներքին աուդիտների պլանավորում, համակարգում
• Ներքին և արտաքին աուդիտի հիման վրա մշակել CAPA (Corrective and Preventive Actions ) պլան
• Վերահսկել ներքին աուդիտի և ՊԲԳ դիտարկման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների և թերություների ուղղման և հետագայում բացառման համար իրականացվող պրոցեսները։

Պահանջվող որակավորում՝
- Դեղագիտական բարձրագույն մասնագիտական կրթություն
- Վերջին 3 տարվա ընթացքում 2 տարվա աշխատանքային փորձ դեղերի մեծածախ վաճառք իրականացնող կազմակերպությունում,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- MS Office ծրագրերի իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Վերլուծական մտածողություն։
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Որակի ապահովման մասնագետ»: