Իրավաբանի աշխատանք | WorkNet.am

Իրավաբանի աշխատանք

Իրավաբան

Իրավաբանի աշխատանք

  • Պաշտոնը Իրավաբան
  • Աշխատավարձը սկսած 300,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Ավան
  • Հրապարակվել է 2 տարի, 5 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Վիրտուլեքս» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում կորպորատիվ իրավունքի մասնագիտացմամբ իրավաբանի և փաստաբանի `լրիվ աշխատանքային օրվա աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը` բանակցային, աշխատանքի սկիզբը` պայմանավորվածություն ձեռք բերելու օրվանից:

Պահանջվող կրթություն և հմտություններ
• Բարձրագույն իրավաբանական կրթություն (նաև բակալավրի աստիճան)
• Փաստաբանական արտոնագրի առկայություն
• Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճկուն աշխատելու ունակություն
• Հաղորդակցման, բանակցելու հմտություններ
• Համակարգչի իմացություն՝ (MS office),
• Աշխատանքային փորձը իրավաբանական ոլորտում և լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային պարտականություններ
• Իրավական հարցերով խորհրդատվություն
• Պայմանագրերի, հանձնարարագրերի, տեղեկանքների, նամակների և այլ փաստաթղթերի կազմում
• Փաստաթղթերի իրավական վերլուծություն և իրավաբանական եզրակացությունների ու հանձնարարականների նախապատրաստում
• Գործընկերների և պայմանագրի կողմերի հետ հաճախորդի բանակցությունների վարում և/կամ իրավաբանական ուղեկցություն
• Գույքային, առողջությանը և կյանքին պատճառված վնասի հատուցման, ամուսնալուծության, ալիմենտի, երեխայի խնամքի և տեսակցության գործերով դատական ներկայացուցչություն
• Քրեական գործերով դատական ներկայացուցչություն
• Ներկայացուցչություն վարչական գործերով և այլն:
• Ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում
• Ձեռնարկությունների փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն
• Առևտրային նախագծերի իրավաբանական ուղեկցում և իրավական ռիսկերի գնահատում
• Ընկերության ակտիվների հետ գործարքների իրավաբանական ուղեկցում
• Դատական գործի հնարավոր ելքի և ընթացքի հեռանկարային գնահատում, վեճերի լուծմանն ուղղված նախադատական բանակցությունների վարում
• Հարկման, հարկային պլանավորման և օպտիմալացման հարցերով խորհրդատվություն,
• Այլ

Դիմելու կարգ
Մրցույթին մասնակցելու համար նշված պայմաններին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը [email protected] էլ. հասցեին` նամակի առարկա դաշտում նշելով հաստիքի անվանումը: