Կադրերի գծով մասնագետ | WorkNet.am

Կադրերի գծով մասնագետ

HR-մենեջեր

Կադրերի գծով մասնագետ

  • Պաշտոնը HR-մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 150,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 20 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 6 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Ղեկավարել կադրային ռեզերվների պատրաստումը:
Մասնակցել ընկերության հաստիքացուցակի մշակմանը:
Վարել հարցազրույցներ և իրականացնել կադրերի ընտրություն՝ աշխատողների հավաքագրման նպատակով:
Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր:
Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման վերաբերյալ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն:
Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:
Աշխատավարձերի վճարման ձևերի ու համակարգերի, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն:
Բարձրագույն կրթություն:
Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատավարձը՝ մրցակցային, կախված մասնագիտական որակավորումից և փորձից:
Հայտարարությամբ հետաքրքրվող և պայմաններին բավարարող թեկնածուները ուղարկեն ռեզյումե [email protected] էլեկտրոնային մեյլին՝ վերնագրում նշելով kadrayin masnaget: