Կոսմետիկայի կատեգորիայի կրտսեր մենեջեր | WorkNet.am

Կոսմետիկայի կատեգորիայի կրտսեր մենեջեր

Կոսմետիկայի կատեգորիայի կրտսեր մենեջեր

Կոսմետիկայի կատեգորիայի կրտսեր մենեջեր

  • Պաշտոնը Կոսմետիկայի կատեգորիայի կրտսեր մենեջեր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 21 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 18 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

<<Ալֆա-Ֆարմ>> ընկերությունում առկա է Կոսմետիկայի կատեգորիայի կրտսեր մենեջերի թափուր հաստիք։

Պարտականություններ
Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել հաշվետվություններ
Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով մատակարարներից գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյունքներից
Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումերի իրականացման և գնի վեևահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր
Բացահայտել ընկերության մրցակցային առավելություններն ու թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացը,
Կատեգորիայի շրջնակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ
Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները
Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների
Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը։
Պահանջներ
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման,մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում
Աշխատանքային փորձ մարքեիթնգի կամ վաճառքների կառավարման ոլորտում
Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ
Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն
Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
Մարդկանց հետ շփվելու,բանակցություններ վարելու հմտություններ
Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություն
Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,շ
MS office փաթեթի գերազանց իմացություն,
Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Կոսմետիկայի կատեգորիայի կրտսեր մենեջեր»: