Հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի և կազմակերպության զարգացման գծով ղեկավար | WorkNet.am

Հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի և կազմակերպության զարգացման գծով ղեկավար

Project-մենեջեր

Հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի և կազմակերպության զարգացման գծով ղեկավար

  • Պաշտոնը Project-մենեջեր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 5 տարի, 9 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի նկարագիրը:

Հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի և կազմակերպության զարգացման գծով ղեկավարը պետք է աշխատանք տանի Հայաստանում գտնվող բոլոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների(ՀՏՕ) հետ, կապ հաստատի ՀՏՕ ղեկավարների հետ, կնքի պայմանագրեր, ՀՏՕ-ից ստանա համապատասխան տեղեկատվություն սահմանված գների, նրանց կողմից առաջարվող ծառայությունների և ՀՏՕ առկա պայմանների վերաբերյալ: Ղեկավարը պետք է հետևի հաճախորդների կողմից առցանց արված ամրագրումներին և հարկ եղած դեպքում ճշգրտի կատարված ամրագրումները: Պետք է մշակի կազմակերպության առաջընթացի, առաջխաղացման և զարգացման մարտավարական և ռազմավարական պլան :

Աշխատանքային պարտականությունները:

1. Բանակցությունների վարում գործընկեր կազմակերպությունների հետ
2. Նոր գործընկերների որոնում և պայմանագրերի կնքում
3. Շփում հաճախորդների հետ
4. Շուկայում առցանց ամրագրման համակարգի առաջխաղացման մեխանիզմների մշակում և իրականացում(PR)
5. Առցանց ամրագրման համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում

Պահանջվող որակավորումները:

1. Հաղորդակցվելու հմտություն
2. Բանակցություններ վարելու հմտություններ
3. Հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
4. Արագ կողմնորոշվելու ունակություն
5. Տրամաբանելու ունակություն
6. Ճկունություն
7. Կարգապահություն
8. Պատասխանատվություն
9. Աշխատասիրություն
10. Բարեխղճություն

Դիմելու ընթացակարգը:

Ընդունելությունը՝
1-ին փուլ՝ ինքնակենսագրականների քննարկում
2-րդ փուլ՝ թեստ
3-րդ փուլ՝ հարցազրույց

Նվազագույն մասնագիտական աշխատանքային փորձը՝ 2 տարի:

CV-ին ուղարկել [email protected] էլ. հասցեին: