Մատուցողի օգնական | WorkNet.am

Մատուցողի օգնական

Մատուցողի օգնական

Մատուցողի օգնական

  • Պաշտոնը Մատուցողի օգնական
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 17 - 30 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 3 ամիս, 28 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Կարաս ազգային սննդի ցանցը աշխատանքի է հրավիրում մատուցողի օգնականների:
Պահանջվող որակավորումներն են՝
Կիրթ խոսք և վարվելակերպ,
Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
Սպասարկմանը վերաբերող չափանիշների իմացություն և պահպանում:

Աշխատանքային պարտականություններն են՝
Հավաքել սեղանը հաճախորդներից հետո, տեղափոխել օգտագործված սպասքը խոհանոց,
Կատարել սեղանի սպասքադրում ընկերության ստանդարտներին համապատասխան,
Թարմացնել սեղանի անձեռոցիկները, համեմունքի պարագաները և մոխրամանները,
Ապահովել պահարաններում անհրաժեշտ քանակությամբ մաքուր սպասքի առկայությունը:

Սնունդն ապահովում է կազմակերպությունը, տունդարձը՝ միայն երեկոյան հերթաթոխի դեպքում:

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել [email protected] էլ. Հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքը կամ զանգահարել նշված հեռախոսահամարով` 041413377: