Մատուցող | WorkNet.am

Մատուցող

Մատուցող

Մատուցող

  • Պաշտոնը Մատուցող
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 տարի առաջ
Աշխատանքի նկարագրություն

TotoGaming Ընկերությունը փնտրում է ժպտերես, արագաշարժ, ներկայանալի և մաքրասեր արական և իգական սեռի մատուցողների։



Աշխատանքային պարտականություններ՝

– Սպասարկել հյուրին

– Ընդունել նախնական պատվերներ

– Տիրապետել մենյույին, ճաշացանկին և բնութագրերին, խմիչքների տեսականուն

– Տիրապետել ներկայացվող տեսականու պատրաստման առանձնահատկություններին, մատուցման կարգին

– Ընդունել պատվերներ հյուրերից

– Պարբերաբար թարմացնել անձեռոցիկները, սփռոցները և մոխրամանները

– Հավաքել օգտագործված սպասքը և տեղափոխել խոհանոց

– Սպասարկման դիմաց հյուրերին տրամադրել հաշիվ, ստանալ/ընդունել գումար, վերադարձնել մանրադրամը և հյուրերի գնալուց հետո իրականացնել սեղանի մաքրություն

– Իրականացնել սեղանի ձևավորում հաճախորդների գալուց առաջ և նրանց գնալուց հետո

– Օգտագործվող սպասքի տեսակների և տեխնիկայի տեսակների նշանակության և դասավորվածության կանոնների իմացություն

– Սրահի հյուրերի նկատմամբ լինել բարեհամբույր և հարգալից

– Իմանալ հյուրերի սպասարկման բոլոր կանոնները և սպասարկել բարձրակարգ ձևով

– Հյուրերին մշտապես պահել ուշադրության կենտրոնում

– Ունենալ կոկիկ տեսք

– Անցնել բուժզննում և ունենալ սանիտարական գրքույկ

– Իմանալ և պահպանել սրահի անվտանգության կանոնները

– Իր իրավասությունների շրջանակներում կատարել անմիջական ղեկավարների կողմից տրված այլ հանձնարարություններ



Պահանջվող որակավորումները՝



– Գրագետ խոսք

– Հաղորդակցման հմտություններ

– Ռուսերենի և անգլերենի իմացություն

– Արագ կողմնորոշվելու ունակություն

– Ճկունություն

– Թիմում աշխատելու հմտություն

– Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն



Եթե հետաքրքրված եք և համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ. փոստին` Թեմայի (Subject) դաշտում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք՝ Մատուցող կամ զանգահարեք 041222536 հեռախոսահամարին: