Մենեջեր /կին և աղջիկ/ | WorkNet.am

Մենեջեր /կին և աղջիկ/

Առևտրի ներկայացուցիչ

Մենեջեր /կին և աղջիկ/

  • Պաշտոնը Առևտրի ներկայացուցիչ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 25 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 4 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԷՄԷՍ ընկերությունը փնտրում է փորձառու Գործարար կին և աղջիկ (Business Lady)
(25-40 տարեկան), ով պատասխանատու կլինի վաճառքի խթանման ու ընդլայնման, հաճախորդների հետ փոխշահավետ և երկարատև համագործակցության ապահովման համար: Հնարավոր չէ սեղմել կոճակը և ստանալ սուպերարդյունավետ աշխատանք: Սա շարունակական աշխատանքի արդյունք է: Դուք ձեռնարկող եք, բիզնես լեդի, Դուք ինքներդ պետք է առաջ տանեք սեփական բիզնեսը: Ամեն ինչ կախված է Ձեր արդյունավետությունից: Երբ Դուք իսկապես սկսեք արդյունավետ գործել, այլևս հակառակը չեք կարողանա անել: Վերջապես արդյունքը տեսանելի է հենց Ձեզ. Դուք խթանում եք Ձեր բիզնեսը, Ձեր աշխատանքը օգուտ է բերում հենց Ձեզ, և դրանից միայն Ձեր արդյունավետությունն ինքնըստինքյան բարձրանում է: Այնպես, որ ԷՄԷՍ թիմը սպասում է հենց Ձեզ՝ նպատակասլած և կայուն թիմի հետ միասին։

Պարտականությունները

Նոր հաճախորդների ներգրավում
Ապրանքի ներկայացում վաճառքի կետերում
Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում
Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման ապահովում
Հաճախորդներին ընկերության յուրաքանչյուր նախաձեռնության մասին տեղեկացում
Իր հաճախորդներից պատվերների ընդունում
Հետևել իր մատակարարման աշխատանքի արդյունավետ իրականացմանը
Վաճառքի կետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում

Բարձրագույն կրթություն
Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
B,C վարորդական իրավունք,Մեքենայի առկայությունը ։
Ակտիվ, պատասխանատու, ազնիվ անձնավորություն

Աշխատանքին դիմելու համար ուղարկել ռեզյումեն [email protected] էլ. հասցեին: