Ադմինիստրատիվ աշխատակցուհի
Ադմինիստրացիայի աշխատակիցԱդմինիստրատիվ աշխատակցուհի
- Պաշտոնը Ադմինիստրացիայի աշխատակից
- Աշխատավարձը սկսած 120,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 22 - 42 տար․
- Տարածաշրջան Երևան, Մալաթիա Սեբաստիա
- Հրապարակվել է 1 տարի, 11 ամիս առաջ
«ՍԼԻՓ ՀԱՈՒՍ» ներքնակներում թափուր հաստիք կա։
Փնտրում ենք ադմինիստրատիվ աշխատակցուհի։
Ահա հիմնական աշխատանքային անելիքները՝
- գրանցել պատվերները, կազմակերպել պատվերների առաքումները
- պատասխանել հեռախոսազանգերին
- լրացնել ամենօրյա հաշվետվությունները
- շաբաթը 2 անգամ փոխարինել խանութի աշխատակցուհուն
-կատարել տիպիկ գրասենյակային այլ աշխատանքներ ըստ անհրաժեշտության
Ուզում ենք, որ
- դառնաս թիմի անբաժանելի մաս
- լինես աշխույժ, նախաձեռնող, սիրես նոր բաներ սովորել
- ունենաս համակարգչային գիտելիքներ
- քովիդ-պատավաստում հանդուրժող լինես
Դրա դիմաց կստանաս
- 120 000 դրամ աշխատավարձ
- կարիերայի և աշխատավարձի աճի լայն հնարավորություն՝ կախված ստանձնած պարտականություններից
- անվճար լանչ ընկերության կողմից
- ջերմ և ընկերական մթնոլորտ
- շատ հարմարավետ աշխատասենյակ
Ահա այն հարցերի պատասխանները, որոնք ծագեցին քո մոտ՝
- հասցեն՝ Թաիրով, Մայրաքաղաքային 166 (Արգավանդ, «ՓԱՐԻԶՅԱՆ» ռեստորանի հարևանությամբ)
- աշխատանքային ժամերը՝ 10։00 – 18։00, շաբաթը 1 անգամ՝ 10։00 – 19։00
- աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա
- հանգստյան օրը՝ որոշվում է թիմի հետ համատեղ
- այո, անպայման լինելու ես գրանցված աշխատակից
- փորձաշրջանի ժամկետը կախված է լինելու քո հմտություններից
- աշխատանքը հիմնական է (ուսանողը դասերի հետ չի հասցնի համատեղել)
Մեր ապագա ընկեր և գործընկեր, սպասում ենք քո ինքնակենսագրականին, ուղարկիր այն [email protected] էլ․ փոստին։