Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակից
Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակիցԱռաջնորդության զարգացման ծրագրի մասնակից
- Պաշտոնը Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակից
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 20 - 65 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կրթությամբ և համայնքային զարգացմամբ հետաքրքրված երիտասարդների համար առաջարկում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որի շրջանակներում ընտրված մասնակիցները` Ուսուցիչ-առաջնորդները, երկու տարով գործուղվում են մարզային տարբեր համայնքներ, ապրում են տվյալ համայքում, դասավանդում են դպրոցում իրենց մասնագիտական (կամ մասնագիտությանը մոտ) առարկան, իրականացնում են արտադասարանային խմբակներ և համայնքային ներազդեցության ծրագրեր։
Ծրագրին կարող եք միանալ, եթե ունեք՝
-Առնվազն 2022 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճան
-Հայերենի գերազանց իմացություն
-Ցանկություն աշխատելու երեխաների հետ
-Ստեղծարար մոտեցում բարդ իրավիճակներում
-Հաղորդակցման գերազանց հմտություններ
-Բանակցություններ վարելու հմտություններ
-Պատրաստակամություն 2 տարի ժամկետով տեղափոխվելու մարզային համայնքներ և այնտեղ ծավալելու գործունեություն
Ի՞նչ ենք մենք առաջարկում
-Մասնագիտական աճի հնարավորություն
-Ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի)
-Անվճար մագիստրատուրա մանկավարժական ուղղվածությամբ
-Ընդարձակ վերապատրաստման ծրագիր (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն)
-Կարիերայի զարգացման հնարավորություն
-Մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը։
Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374 41 53 02 71 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ հետևյալ հասցեին՝ [email protected]։
Հայտադիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 30։