Ավագ PHP ծրագրավորող

PHP Developer

Ավագ PHP ծրագրավորող

  • Պաշտոնը PHP Developer
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 27 - 41 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 ամիս, 11 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

ՀԱԱՀ-ի ՏՏ կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և առավել արդյունավետ կիրառմանն ուսումնական գործընթացում։ Այժմ ընկերությունը փնտրում է մոտիվացված, թիմային աշխատանքի հմտությանը տիրապետող PHP ծրագրավորողի։ Ցանկանո՞ւմ ես միանակ մեր երիտասարդ թիմին, ուրեմն շտապիր դիմել։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ծրագրավորել (PHP, JavaScript), նախագծել կայքեր, փորձարկել և փաստաթղթավորել գործընթացները,
- կիսել փորձառությունը ամբողջ թիմի հետ,
- ուսումնասիրել արդի տեխնոլոգիաները և դրանց կիրառման վերաբերյալ տրամադրել խորհրդատվություններ,
- սահմանել, փաստաթղթավորել և կիրառել չափորոշիչները,
- ուսումնասիրել, հասկանալ և փոփոխել գրված կոդերը,
- մասնակցել ծրագրի նախագծման քննարկումներին։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- PHP ծրագրավորման լեզվի գերազանց իմացություն և առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
- PHP Framework-ի (Laravel) գերազանց իմացություն և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
- Javascript-ի լավ իմացություն,
- MVC, OOP-ի հիմունքների իմացություն ,
- Git-ի իմացություն,
- MySQL տվյալների բազայի ձևավորում և ծրագրավորում,
- Տվյալների բազայի նախագծման սկզբունքների իմացություն,
- Առաջացած խնդիրների արագ հայտնաբերման և լուծման հմտություններ,
- Բարձրագույն կրթություն,
- Jira-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] հասցեով: Խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված դիմորդներին, բայց հարցազրույցի համար կընտրվեն բացառապես նշված հմտությունները և որակավորումներն ունեցող ծրագրավորողները։