Արտադրության հաշվապահ | WorkNet.am

Արտադրության հաշվապահ

Արտադրության հաշվապահ

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 տարի, 4 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է Ընկերության արտադրական գործընթացի հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներին:

Աշխատանքային պարտականություններ
• Հաշվարկել և ձևակերպել արտադրության ինքնարժեքը,
• Վերահսկել արտադրական բուն պրոցեսը (արտադրական նորմաների փաստաթղթավորում, փաստացի ծախսումների, կորուստների և շեղումների վերլուծություն),
• Հաշվառել ապրանքանյութական արժեքները և պատրաստի արտադրանքը, ինչպես նաև դրանց շարժի հետ կապված գործառնություններն արտացոլել հաշվապահական հաշվառման մեջ,
• Մասնակցել ֆինանսական վերլուծություններին և արտադրական պլանավորման գործընթացին, վերահսկել արտադրական ծախսերը,
• Մասնակցել Ընկերության գույքագրման աշխատանքներին,
• Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ,
• Իրականացնել այլ հաշվապահական գործառույթներ։

Պահանջվող որակավորում
• Հաշվապահական, ֆինանսական կամ մաթեմատիկական կրթություն,
• Արտադրական ձեռնարկություններում 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
• Հաշվապահական ստանդարտների իմացություն,
• ՀԾ և 1C հաշվապահական ծրագրերի, Microsoft Office-ի իմացություն,
• Հաղորդակցման հմտություններ և թիմային մտածելակերպ,
• Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն,
• Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմա (Subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը: