Բուժքույր Աթենք ընկերությունում | WorkNet.am

Բուժքույր Աթենք ընկերությունում

Բուժքույր

Բուժքույր Աթենք ընկերությունում

  • Պաշտոնը Բուժքույր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 25 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Ավան
  • Հրապարակվել է 3 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աթենք Ընկերությունն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի՝ Ընկերության աշխատակիցներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Գործառույթները՝

Ընկերության աշխատակիցներին, ըստ անհրաժեշտության, առաջին օգնության ցուցաբերում,
Սանիտարահիգիենիկ և համաճարակային նորմերի վերահսկում,
Առկա բժշկական գույքի ու գործիքների ախտահանում,
Հաստիքից բխող այլ պարտականություններ:

Պահանջները՝

Միջին մասնագիտական կրթություն,
Պարտադիր համապատասխան աշխատանքային փորձ,
Պատասխանատվության զգացում,
Արագ կողմնորոշվելու ունակություն, արագաշարժություն
Հոգատարություն:

Դիմելու կարգը՝

Համապատասխան թեկնածուները կարող են մոտենալ Աթենք ընկերության գործարաններ (Ծարավ Աղբյուրի 59/1, Շիրակի 97) ՝ դիմում հայտ լրացնելու կամ ուղարկել պատրաստի ինքնակենսագրական [email protected] էլ. Հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ (բուժքույր) :