Գանձապահ-հաշվետար
գանձապահ-հաշվետարԳանձապահ-հաշվետար
- Պաշտոնը գանձապահ-հաշվետար
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 20 - 35 տար․
- Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
- Հրապարակվել է 26 օր առաջ
<<Գոլդշին>> Ընկերությունն աշխատանքի է հրավիրում գանձապահ- հաշվետարի:
Պարտականություններ՝
• Իրականացնել կանխիկ գործառնություններ,
• Ապառիկ գործարքների իրականացում,
• Նախահաշիվների և հաշիվների դուրսգրում,
• Իրականացնել դրամարկղի նկատմամբ հսկողություն,
• Գերազանց տիրապետել հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) աշխատանքին,
• Իրականացնել դրամարկղի գործառույթների հետ կապված այլ աշխատանքներ:
Պահանջներ՝
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
• Աշխատանքային փորձը ցանկալի է,
• Համակարգչային գիտելիքներ՝ 1C, ՀԾ, Microsoft office (Word, Excel)
• Հաղորդակցման հմտություններ՝ գրագետ խոսք, հաճախորդների հետ բարեհամբույր շփման պատրաստակամություն,
• Հայերեն գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն,
• Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն,
• Գրագետ հաղորդակցվելու հմտություն,
• Թիմում աշխատելու ունակություն
• Ճշտապահություն, պարտաճանաչություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
• Պատասխանատվության զգացում,
• Անմիջական ղեկավարի կողմից այլ գործառույթների իրականացում:
Դիմելու ընթացակարգ.
Դիմելու համար ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքը:
Հավելյալ տեղեկություններ.
Աշխատանքային գրաֆիկ. Երկ.-Շաբ., 09:00-18:00,շաբաթ՝ 09:00-16:00:
Աշխատավարձ՝ 200.000 ՀՀ դրամ/ ֆիքս + բոնուս տարբերակով/.
Տեղափոխությունն ապահովում է ընկերությունը: