Գանձապահ
ԳանձապահԳանձապահ
- Պաշտոնը Գանձապահ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 19 - 40 տար․
- Տարածաշրջան Երևան, Ավան
- Հրապարակվել է 6 ամիս, 11 օր առաջ
«Էլդորադո» Ընկերությունը, իր ցանցի վաճառասրահներում աշխատանքի է հրավիրում ակտիվ, նպատակասլաց և պատասխանատվության բարձր զգացում ունեցող Գանձապահների
Պարտականություններ՝
- Կանխիկ և անկանխիկ դրամական գործարքների/վաճառքների իրականացում,
- Ապրանքների ապառիկ վաճառքի կազամակերպում և իրականացում, ապառիկ վաճառքի հետ կապվա խորհրդատվության տրամադրում,
- Դրամարկղում առկա դրամական միջոցների ստուգում, նյութական արժեքների պահպանում,
- Դրամարկղի մնացորդի վերաբերյալ հերթափոխի ավարտին հաշվետվությունների կազմում և հանձնում,
- Գնորդների սպասարկում ըստ սահմանված սպասարկման կանոնների և մոտեցումների։
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ՝
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- 1C ծրագրի իմացություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմնորոշման կարողություն,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
- Օտար լեզուների իմացություն (ռուսերեն կամ անգլերեն),
- Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում պարտադիր է:
Հավելյալ նշումներ՝
- Գերազանց և արհեստավարժ թիմ,
- Մասնագիտական զարգացման հնարավորություն,
- Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր
ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին: