Գիշերային աշխատակից ք․ Աբովյանում | WorkNet.am

Գիշերային աշխատակից ք․ Աբովյանում

Դեղագետ

Գիշերային աշխատակից ք․ Աբովյանում

  • Պաշտոնը Դեղագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 30 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը մրցակցային աշխատավարձով (դեղագետ/դեղագործների միջին աշխատավարձը ցանցում կազմում է 120․000-130․000 դրամ) աշխատանքի է հրավիրում դեղագետների և դեղագործների՝ իր դեղատնային ցանցի Աբովյանի մասնաճյուղում աշխատելու համար:
Աշխատանքային պարտականությունները
• Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
• Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
• Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական` դեղագործական, բժշկական կրթություն,
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 060-700-500 հեռախոսահամարով և ներքին համարը հավաքել 116, ինչպես նաև կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ/դեղագործ Աբովյանում»:
Հարցազրույցները կարող են անցկացվել օնլայն տարբերակով։