Գլխավոր լոգիստ/պահեստապետ | WorkNet.am

Գլխավոր լոգիստ/պահեստապետ

Գլխավոր լոգիստ/պահեստապետ

Գլխավոր լոգիստ/պահեստապետ

  • Պաշտոնը Գլխավոր լոգիստ/պահեստապետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 4 ամիս, 19 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

<<Ալֆա-Ֆարմ>> Ընկերությունը փնտրում է վառ արտահայտված կառավարման և կազմակերպչական հմտություններով լոգիստի, ով զբաղվելու է ընկերության գլխավոր պահեստի աշխատանքների պլանավորման, վերահսկողության ու կառավարման աշխատանքներով:

Աշխատանքային պարտականություններ՝
-Կազմակերպել ապրանքների շրջանառության գործընթացը՝ պահեստում ապրանքների ընդունման, պահեստավորման և բացթողնման աշխատանքները,
-Համագործակցել Գնումների բաժնի հետ ապրանքների ընդունման պլանավորման, կազմակերպման, մուտքի փաստաթղթերի ամբողջականության ապահովման, ժամանած ապրանքների որակական ու քանակական անհամապատասխանությունների մասին իրազեկման աշխատանքները կազմակերպելու հարցերում,
-Համակարգել ապրանքների տեղավորման, գույքագրման, դրոշմավորման և դրանց առնչվող այլ աշխատանքները՝ պահեստային տարածքի առավել օպտիմալ օգտագործման տեսանկյունից,
-Համակարգել պահեստային տարածքի ճիշտ բաշխման և նպատակային օգտագործման աշխատանքները,
-Պարբերաբար կապ հաստատելմատակարարների և դիստրիբյուտորների հետ՝ ապրանքների որակի և առաքման ստանդարտների պահպանման նպատակով,
-Համագործակցել վաճառքների բաժինների հետ պատվերների համապատասխան, պատշաճ ու ժամանակին կազմակերպելու նպատակով,
-Մասնակցել պահեստի բյուջեի կազմման գործընթացին՝ պլանավորում ծախսերը, վերլուծում շեղումները և ներկայացնում շեղումների նվազեցման առաջարկներ,
-Ըստ անհրաժեշտության արդյունավետ վերաբաշխել պահեստի աշխատուժը,
-Պարբերաբար ստուգել և վերահսկողության տակ պահել սարքերի և սարքավորումների տեխնիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց փոխարինումը նորերով,
-Ապրանքների շարժի վերաբերյալ իրականացնել ապրանքների վերլուծություն,
-Համագործակցել տրանսպորտային բաժնի հետ՝ ապրանքների փոխադրման, առաքման, բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացումը պատշաճ կազմակերպելու նպատակով,
-Ներկայացնել պահեստի աշխատանքների օպտիմալացման, պահեստի խնդիրների լուծման առաջարկներ:

Անհրաժեշտ որակավորումներ՝
-Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտում,
-Առնվազն 3 տարվա պահեստային աշխատանքների ղեկավարման փորձ,
-Առաջնորդելու և ղեկավարելու փորձ,
-Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
-MS office փաթեթի գիտելիքներ,
-Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
-Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
-Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
-Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
-Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
-Դինամիկություն, պրոակտիվություն, ինքնուրույնություն,թիմում աշխատելու ունակություն:

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Գլխավոր լոգիստ / պահեստապետ»: