Գլխավոր հաշվապահ | WorkNet.am

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահ

  • Պաշտոնը Գլխավոր հաշվապահ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 25 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 1 տարի, 4 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպությունում աշխատանքի է հրավիրվում գլխավոր հաշվապահ:

Աշխատանքային պարտականությունները
• Հաշվապահական հաշվառման աշխատանքների կազմակերպում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան
• Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև՝ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության
• Հաշվապահության բաժնի ղեկավարում
• Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում
• Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն
• Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն
• Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն
• Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում
• Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական)
• Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն
• 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է)
• 3-5 տարվա աշխատանքային փորձը ։
• Սեռ՝ իգական
• Տարիք՝ 25-45
Դիմելու համար ինքնակենսագրությունը/լուսանկարով/ կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեյով:
հեռ. 010 54-48-26, 098 80-22-66, 098 99-30-78