Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահ

  • Պաշտոնը Գլխավոր հաշվապահ
  • Աշխատավարձը սկսած 400,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 27 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 ամիս, 18 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային օրերը շաբաթական 6 օր, աշխատանքային ժամերը՝ 9:00-18:30, շաբաթ օրը մինչև 17:00
Կազմակերպության հասցեն՝ ք.Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան 94/6

Աշխատանքային գործառույթները՝
-Հաշվապահական հաշվառման աշխատանքների կազմակերպում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան
-հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ, Ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, ինչպես նաև այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության
-մասնակցություն Ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը
-ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում
-հաշվապահության բաժնի ղեկավարում
-հաշվապահական փաստաթղթերի կազմման և փաստաթղթաշրջանառության վարման, հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծման համակարգում և արխիվացման աշխատանքների վերահսկողություն, աշխատավարձի հաշվում
-մասնակցություն արտերկրյա գործընկերների հետ պայմանագրերի կնքման գործընթացներին

Պահանջվող հմտություններ՝
-Բարձրագույն կրթություն, ցանկալի է Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ
-Մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
-ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն
-ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
-Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word ծրագրերով աշխատելու կարողություն
-Ռուսերենի լավ իմացություն
-Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
-Թիմում աշխատելու ունակություն

Դիմելու ընթացակարգը՝
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@metalgroup.am

Ընկերույան մասին
ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ "ՄԵՏԱԼ ՍՏԻԼ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007թ-ին և զբաղվում է պողպատյա ջրագազատար խողովակների արտադրությամբ: Գործարանում արտադրվում են նաև պողպատյա ուղղանկյուն կտրվածքով խողովակներ, անկյուններ, պողպատյա կցամասեր: