Գլխավոր հաշվապահ
Գլխավոր հաշվապահԳլխավոր հաշվապահ
- Պաշտոնը Գլխավոր հաշվապահ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 25 - 40 տար․
- Տարածաշրջան Երևան, Քանաքեռ Զեյթուն
- Հրապարակվել է 1 տարի, 1 ամիս առաջ
Հայ-Իտալական Լիտոկոլ ընկերությունը փնտրում է գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու է լինելու ընկերության հաշվապահական հաշվառման հետ կապված ամբողջական ինֆորմացիայի ստացման, մշակման, վերլուծության և պահպանման, ինչպես նաև՝ հաշվապահական ենթաբաժինների աշխատանքների ղեկավարման համար։
Աշխատանքային պարտականություններ՝
․Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը:
․Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համապատասխան ՀՀ օրենսդրությանը։
․Ապահովել ընկերությունում և նրա ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը։
․Վերահսկել հաշվապահական հաշվառման հետ կապված բոլոր գործառույթները
․Ղեկավարել հաշվապահական ենթաբաժինների աշխատանքը
Անհրաժեշտ որակավորում և գիտելիքներ՝
․ Բարձրագույն մասնագիտական կրթություն
․ Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում
․ Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
․ MS Office իմացություն
․ ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացությունը
․ Հաղորդակցման և բանակցային հմտություն
Դիմելու ընթացակարգ՝
Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչ Մարտի 31-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ.հասցեին՝ առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում են (Գլխավոր հաշվապահ)։