Գլխավոր մենեջեր

Մենեջեր

Գլխավոր մենեջեր

  • Պաշտոնը Մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 33,322 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 26 - 37 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 22 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Craftsmen's» բարձրակարգ ռեստորանը առաջարկում է գլխավոր մենեջերի աշխատանք, որը կարող է զբաղեցնել լիդերի ոգով և խարիզմայով անհատականություն:

Ի՞նչ պետք է անել.
1. Մշակել և իրականացնել ռեստորանի եկամտբերության բարձրացմանն ուղղված մեթոդներ:
2. Իրականացնել հաճախորդների գոհունակության մակարդակի բարձրացմանն ուղղված գործողություններ:
3. Մշակել և ռեալիզացնել ռեստորանի ֆինանսական հատվածը վերահսկելուն և համակարգելուն ուղղված գոծունեություն:
4. Վերահսկել սպասարկող անձնակազմի աշխատանքի որակը:
5. Վերահսկել մատուցվող սննդի որակի չափանիշների պահպանումը:
6. Կազմակերպել նոր աշխատակիցների ուսուցման և ինտեգրման բնականոն ընթացքը:
7. Ապահովել հաճախորդների կողմից ստացված առաջարկությունների արդյունավետ արձագանքը:
8. Իրականացնել գլխավոր մենեջերին հատուկ այլ պարտականություններ:

Ի՞նչ է պետք, որպեսզի հենց դու լինես այդ ընդօրինակելի լիդերը.
1. Գերազանց տիրապետել անգլերեն և ռուսերեն լեզուներին:
2. Ունենալ համակարգչային հմտություններ:
3. Ունենալ կազմակերպչական ունակություններ և վերլուծական միտք:
4. Ունենալ թիմ ստեղծելու և առաջնորդելու կարողություն:
5. Ունենալ կարողություն կոնֆլիկտային իրավիճակները հարթելու և արագ կողմնորոշվելու:
6. Ունենալ Time management-ի բազային գիտելիքներ:
7. Ունենալ պատասխանատվության և ճշտապահության զգացում:

Եթե կարծում ես, որ կարող ես և ուզում զբաղեցնել այս պաշտոնը, ուրեմն դիմիր մեզ՝ ուղարկելով ինքնակենսագրականդ [email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Գլխավոր մենեջեր»: