Գլխավոր տնօրենի օգնական
Գլխավոր տնօրենի օգնականԳլխավոր տնօրենի օգնական
- Պաշտոնը Գլխավոր տնօրենի օգնական
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 տարի առաջ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում կազմակերպչական ու պլանավորման հմտություններով մասնագետի, ով իրականացնելու է ընկերության ադմինիստրատիվ-կազմակերպչական աշխատանքները, ապահովելու է կապը տնօրինության ու ներքին ստորաբաժանումների, ինչպես նաև արտաքին գործընկերների հետ։
Աշխատանքային պարտականություններ՝
-Ժողովների, քննարկումների նախապատրաստում, կազմակերպում, անհրաժեշտ նյութերի տրամադրում,
-Տնօրինության հանդիպումների ժամանակացույցի կազմում, հետևում դրանց իրականացմանը,
-Հանդիպումների արձանագրությունների կազմում և շրջանառում,
-Արտաքին գործընկերների հետ նամակագրության վարում, Ընկերության ընդհանուր գործունեությանն առչվող հարցումների պատասխանում, գրությունների պատրաստում,
-Ղեկավար անձնակազմի գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքների իրականացում,
-Ընկերության փաստաթղթաշարջանառության ապահովում, տնօրինության ընդհանուր բնույթի հրամանների կազմում և շրջանառում,
-Տնօրենի և Ընկերության այլ ստորաբաժանումների ղեկավարների միջև կապի ապահովում,
-Միջազգային գործընկերների հետ հաղորդակցության ապահովում,
-Անհրաժեշտության դեպքում հայերենից անգլերեն/ռուսերեն և հակառակը թարգմանությունների կատարում,
-Ընկերությանն ուղղված հարցումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում կամ փոխանցում համապատասխան ստորաբաժանմանը,
-Ներքին պահանջագրերի ճիշտ հասցեավորում, ուղղորդում ու կոորդինացում։
Պահանջվող հմտություններ՝
-Ադմինիստրատիվ, կազմակերպչական աշխատանքների փորձ,
-Բարձրագույն կրթություն,
-Գրավոր և բանավոր հաղորդակցման, մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ,
-Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ,
-Միաժամանակ մի քանի աշխատանքներ կատարելու ունակություն,
-Թիմում աշխատելու հմտություններ,
-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
-Microsoft Office ծրագրերի իմացություն:
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Գլխավոր տնօրենի օգնական»: