ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Գնումների մասնագետ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

  • Պաշտոնը Գնումների մասնագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 20 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետի, ով ապահովելու է Ընկերության ստորաբաժանումներին անհրաժեշտ ոչ կոմերցիոն (տնտեսական, գրասենյակային և այլն) ապրանքների գնման գործընթացը:
Աշխատանքային պարտականություններ
• Կազմակերպել Ընկերության աշխատանքների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնման գործընթացը,
• Ստորաբաժանումներին ապահովել տնտեսական ապրանքներով, գույքով, համակարգչային տեխնիկայով,
• Ղեկավարել գնումների գործընթացը` սկսած գնումների փաստաթղթերի նախապատրաստումից մինչև գործընթացի ավարտը և պայմանագրի ստորագրումը՝ համաձայն ՀՀ Գնումների մասին օրենքի,
• Վերլուծել տարբեր ապրանքների և ծառայությունների շուկայական գները և ընտրել լավագույն տարբերակը,
• Մշտապես ստուգել Ընկերության ապրանքային մնացորդը՝ անհրաժեշտության դեպքում այն համալրելու նպատակով,
• Վարել բանակցություններ մատակարարների հետ, հետևել պատվիրված ապրանքների առաքման ժամկետների պահպանմանը,
• Հաստատել և պահպանել կապեր գործընկերների հետ տեղական և միջազգային շուկայում, փնտրել նոր մատակարարներ,
• Կառավարել բաժնի ֆինանսական ծախսերը,
• Կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել համապատասխան ֆինանսական հաշվետվություններ
Պահանջվող հմտություններ
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտում,
• Գնումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
• ՀՀ գնումների և հարկային օրենսդրության իմացություն,
• Հաղորդակցության և միջանձնային շփումների, բանակցությունների վարման գերազանց կարողություններ,
• Microsoft Office ծրագրերի իմացություն,
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման: