Գրաֆիկ Դիզայներ | WorkNet.am

Գրաֆիկ Դիզայներ

Գրաֆիկ դիզայներ

Գրաֆիկ Դիզայներ

  • Պաշտոնը Գրաֆիկ դիզայներ
  • Աշխատավարձը սկսած 100,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 3 ամիս, 3 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Մեջիք լենքը փնտրում է բանիմաց, գրագետ, կրեատիվ փորձառու գրաֆիկ դիզայների, ով կմիանա Մեգա Գեյմս ՍՊ ընկերության մարքեթինգի թիմին։

Աշխատանքային պարտականություններ։
• Մեջիք լենդի մարքեթինգային, իմիջային և այլ առաջխաղացման նախագծերի համար կոնցեպտների և դիզայնի էլեմենտների մշակում՝ կորպորատիվ ոճին համապատասխան,
• Մեջիք լենդի ներկայացուցչական նյութերի դիզայնի կոնցեպտի և էլեմենտների մշակում, տպագրական ֆայլերի պատրաստում,
• Մեջիք լենդի տպագիր նյութերի համար դիզայնի կոնցեպտի և էլեմենտների մշակում, տպագրական ֆայլերի պատրաստում,
• Մեջիք լենդի սոցիալական ցանցերի համար հրապարակվող նյութերի դիզայնի կոնցեպտի և էլեմենտների մշակում ու պատրաստում,
• Ներքին և արտաքին գովազդային կրիչների համար դիզայնի կոնցեպտի մշակում և տպագրական ֆայլերի պատրաստում,
• Մեջիք լենդի մասնաճյուղերի համար դիզայնի էլեմենտների մշակում և ստեղծում,
• Վիզուալ տարրերի պատրաստում, ինչպիսիք են լոգոները, օրիգինալ նկարները, նկարազարդումները, պաստառները և թռուցիկները, ինչպես նաև այլ նյութեր,
• Էսքիզների մշակում և իրագործում,
• Աշխատանք բազմապրոֆիլ տպարանների հետ,
• Մարքեթինգային ակցիաների իրագործման աշխատանքներին աջակցություն,
• Մեջիք լենդի ներքին իրավական և անհատական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող առաջադրանքների իրականացում և հաշվետվությունների տրամադրում,
• Իրեն տրված իրավասությունների շրջանակներում իր գործառույթների ու պարտականությունների ամբողջական և լիարժեք կատարում,
• Մեջիք լենդի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
• Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի գերազանց իմացություն,
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն,
• Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացողություն և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) -ն և պորտֆոլիոն [email protected] էլ. հասցեին՝ «Առարկա» դաշտում (тема/subject) նշելով «Գրաֆիկ դիզայներ»:

Վերջնաժամկետ։