Դեղագետ դասընթացավար | WorkNet.am

Դեղագետ դասընթացավար

Դեղագետ դասընթացավար

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում ակտիվ և նպատակասլաց դեղագետ/դեղագործ մասնագետի՝ աշխատակիցների հավաքագրման, ուսուցման և ադապտացման աշխատանքների կազմակերպման համար:
Աշխատանքային պարտականություններ
• Իրականացնել դեղատնային ցանցում նոր կադրերի ներգրավման, մասնագիտական ուսուցման և վերապատրաստման գործընթացները,
• Կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ, ընտրել դեղատնային ցանցի համար համապատասխան թիրախային խմբեր,
• Հիմնվելով դեղագետ/դեղագործների մասնագիտական պահանջների վրա՝ կազմել համապատասխան թեստեր, իրականացնել դիմորդների նախնական դիտարկում և գնահատում,
• Մշակել, կազմակերպել և իրականացնել նախնական դիտարկման փուլն անցած անձանց մասնագիտական վերապատրաստման և զարգացման ծրագրեր՝ կիրառելով անհատական և խմբային մեթոդներ,
• Կազմակերպել դեղագետ/դեղագործների դեղատնային պրակտիկան,
• Մշտապես ապահովել պահեստային աշխատողների բազան՝ անհրաժեշտության դեպքում դեղատնային ցանցին արագ աշխատակիցներով ապահովելու համար,
• Կազմել թրեյնինգների իրականացման տարեկան պլան՝ հստակ ժամանակացույցով,
• Կազմակերպել ուսուցման գործընթացի փաստաթղթային ապահովումը, վարել աշխատակիցների և թեկնածուների բազաները,
• Իրականացնել անհրաժեշտ կադրային գործավարությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան,
• Պատրաստել ներքին իրավական ակտեր՝ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր,
• Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներին,
• Մասնակցել ՄՌԿ բաժնի այլ աշխատանքների և նախագծերի իրականացմանը՝ աշխատակիցների ընդունման, ադապտացման, մոտիվացման, կարիերայի զարգացման, տեղափոխման, ուսուցման և այլ հարցերում։

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն դեղագիտական, բժշկական կրթություն,
• Դեղատնային ոլորտում աշխատանքային փորձ,
• Թրեյնինգներ և սեմինարներ կազմակերպելու և վարելու փորձ,
• Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
• Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
• Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն,
• Պրեզենտացիաներ, ուսուցման այլ դիդակտիկ միջոցներ պատրաստելու և կիրառելու ունակություն:

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ դասընթացավար»: