Դեղագետ/դեղագործ գ․ Գեղակերտում | WorkNet.am

Դեղագետ/դեղագործ գ․ Գեղակերտում

Դեղագետ

Դեղագետ/դեղագործ գ․ Գեղակերտում

  • Պաշտոնը Դեղագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 19 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 6 ամիս, 28 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Ալֆա-Ֆարմ» ընկերությունը մրցակցային աշխատավարձով աշխատանքի է հրավիրում դեղագետների և դեղագործների՝ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի դեղատանն աշխատելու համար:

Աշխատանքային պարտականությունները
• Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
• Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
• Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական` Դեղագործական, բժշկական կրթություն, ԵՊԲՀ 3-րդ կուրսից բարձր ուսանողներ,
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

«Ալֆա-Ֆարմ»-ն իր աշխատակիցներին առաջարկում է․
Բարձր մրցակցային աշխատավարձ` միջինում 120.000 դրամ, որը ներառում է ֆիքսված աշխատավարձ և գործարքային՝ հիմնված աշխատանքի կատարողական արդյունքների վրա,
Կայուն մասնագիտական աշխատանք,
Կարիերայի անընդհատ զարգացման և մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) հնարավորություններ:

Աշխատանքին դիմելու համար կարող եք զանգահարել 060-700-500 հեռախոսահամարով, ներքին համարը 116, 261, 260 կամ ուղարկել Ձեր ինքնակեսագրականը [email protected] էլ. հասցեին` նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ/դեղագործ գ․ Գեղակերտում»։