ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ | WorkNet.am

ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ

Դեղագետ

ԴԵՂԱԳԵՏ/ԴԵՂԱԳՈՐԾ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ

  • Պաշտոնը Դեղագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 ամիս, 4 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը մրցակցային աշխատավարձով աշխատանքի է հրավիրում դեղագետների և դեղագործների՝ Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի դեղատանը աշխատելու համար։

Աշխատանքային պարտականություններ
• Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
• Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
• Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական` դեղագործական, բժշկական կրթություն,
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

«Ալֆա-Ֆարմ»-ն իր աշխատակիցներին առաջարկում է․
- Բարձր մրցակցային աշխատավարձ` միջինում 120.000 դրամ, որը ներառում է ֆիքսված աշխատավարձ և գործարքային՝ հիմնված աշխատանքի կատարողական արդյունքների վրա,
- Կայուն մասնագիտական աշխատանք,
- Կարիերայի անընդհատ զարգացման և մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) հնարավորություններ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 060-700-500 հեռախոսահամարով և ներքին համարը հավաքել 116, 260, 261, ինչպես նաև կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ/դեղագործ Նուբարաշենում»: